HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Մակրոնը Պուտինի խոսքում չի տեսել Ուկրաինայի վրա հարձակման նշաններ

Նախօրեին Բայդեն-Պուտին հեռախոսազրույցից զատ, հեռախոսազրույց են ունեցել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Ֆրանսիական Europe1 հեռուստաընկերությունը, հղում անելով Ելիսեյան պալատին, հայտնել է, որ հեռախոսազրույցը տևել է 1 ժամ 40 րոպե։ Այն նվիրված է եղել Ուկրաինայի շուրջ առկա ճգնաժամային իրավիճակին։ Reuters գործակալությունը, հղում անելով Ելիսեյան պալատի անանուն ներկայացուցչին, հայտնել էր, որ Պուտինի ասածները չեն վկայել այն մասին, որ Ռուսաստանը պատրաստվում է հարձակվել Ուկրաինայի վրա։ 

«Այդուհանդերձ, մենք չափազանց զգոն ենք և ուշադրությամբ հետևում ենք ռուսական ռազմական ներկայությանը, որպեսզի խուսափենք վատից»,- հավելել է Reuters-ի զրուցակիցը։ 

Կրեմլի փոխանցմամբ՝ հեռախոսազրույցի ժամանակ Պուտինը նշել է ՌԴ անվտանգության երաշխիքների պահանջներին ԱՄՆ և ՆԱՏՕ-ի «բովանդակալից արձագանքի» բացակայության մասին, ինչպես նաև ընդգծել այն հանգամանքը, որ «արևմտյան առաջատար երկրները մտադիր չեն Կիևի իշխանություններին դրդել իրագործել Մինսկի պայմանավորվածությունները»։ Բացի այդ, Պուտինն ու Մակրոնը քննարկել են «Ուկրաինա իբր ռուսական նախատեսվող ներխուժման մասին սադրիչ շահարկումները», նշում է Կրեմլը։ 

Այն մասին, որ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց կունենա Էմանուել Մակրոնի և Ջո Բայդենի հետ, հայտնի դարձավ այն բանից հետո, երբ փետրվարի 11-ին Միացյալ Նահանգները հայտարարեց, որ Ռուսաստանը բավարար պատրաստվել է Ուկրաինա ներխուժելու համար և կարող է սկսել ցանկացած պահի։ Նույնիսկ ամերիկյան հետախուզությունը նշել էր հստակ օր՝ փետրվարի 16-ը։ Ռուսաստանը հերքում է այդ մեղադրանքները։ Մեկ օրվա ընթացքում առնվազն 30 երկիր իր քաղաքացիներին կոչ է արել լքել Ուկրաինան։

Լուսանկարը՝ Sputnik-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter