HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Հայաստանում գործազրկության մակարդակը 15% է. ամենաբարձրը ԵԱՏՄ-ում

ԵԱՏՄ երկրների Զբաղվածության կենտրոններում գրանցված գործազուրկների թիվը 2021թ. դեկտեմբերի դրությամբ կազմել է 1 մլն 014 հազար մարդ՝ կրճատվելով 66,9%-ով։ Այս մասին են վկայում ԵԱՏՄ Վիճակագրական դեպարտամենտի հրապարակած տվյալները։

2020թ. նույն ժամանակահատվածի համեմատ գործազուրկների մակարդակը 2,2%-ով նվազել է. 2021թ. դեկտեմբերին գործազուրկների թիվն ընդհանուր աշխատուժի մեջ 3,3%-ից դարձել է 1,1%։

Նվազումը տեղի է ունեցել Ռուսաստանի հաշվին, որտեղ գործազուրկների թիվը կրճատվել է 2 մլն-ով՝ 2,773 մլն-ից դառնալով 776 հազար։

Գործազրկությունը ԵԱՏՄ-ում
Infogram

Թեև 2020թ. դեկտեմբերի համեմատ 2021թ. 3-րդ եռամսյակում Հայաստանում գործազուրկների թիվը մոտ 3000 հոգով նվազել է, սակայն տոկոսային հարաբերակցությամբ գործազուրկների ամենամեծ թիվը ԵԱՏՄ երկրներում շարունակում է մնալ հենց Հայաստանում. նշված ժամանակահատվածում գործազուրկ է եղել ընդհանուր աշխատուժի 15,0%:

Համեմատության համար Բելառուսում այդ թիվը 3,7% է, Ղազախստանում՝ 4,9%, Ռուսաստանում՝ 4,4%, Ղրղզստանում՝ 5,8% (2020 թ.)։

Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) մեթոդաբանությամբ և եղած վերջին տվյալներով՝ ԵԱՏՄ-ում գործազրկության մակարդակը 2021 թվականի III եռամսյակում կազմել է ընդհանուր աշխատուժի մոտ 4,6%-ը։

ԱՄԿ-ի սահմանման համաձայն՝ գործազուրկ են համարվում աշխատուժի չափման համար ընդունված տարիքի անձինք (Հայաստանում և Բելառուսում՝ 15-74 տարեկան, Ղազախստանում, Ղրղզստանում և Ռուսաստանում՝ 15 տարեկան և ավելի), ովքեր չեն ունեցել աշխատանք, (շահավետ զբաղմունք), ակտիվորեն աշխատանք են փնտրում կամ պատրաստ են մոտ ապագայում սկսել այն։

Նշենք, որ 2021թ․ առաջին եռամսյակում Հայաստանում գործազրկության մակարդակը նույնպես ամենաբարձրն էր ԵԱՏՄ երկրներում՝ 17%։

Մեկնաբանություններ (1)

Andy Faulkner
Good to mention this is the lowest unemployment has been in Armenias history (since the change in methodology for unemployment).

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter