HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ելիսեյան պալատ. «Մակրոնը ջանքեր է գործադրում՝ Ուկրաինայում խոշոր հակամարտությունից խուսափելու համար»

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վերջին ջանքերն է գործադրում Ուկրաինայում խոշոր հակամարտության առաջացումից խուսափելու համար։ Այդ մասին լրագրողներին շաբաթ օրը երեկոյան հայտնել է Ելիսեյան պալատի ներկայացուցիչը։ 

«Հանրապետության նախագահը վերջին ջանքերն է գործադրում, որպեսզի Ուկրաինայում թույլ չտրվի խոշոր հակամարտություն։ Նա պատրաստ է նոր քայլեր ձեռնարկել կայունության և խաղաղության համար և չի բացառում նոր առաքելություններ»,- ընդգծել են Ֆրանսիայի առաջնորդի աշխատակազմում։ Ելիսեյան պալատի ներկայացուցիչը նշել է «բռնության նոր պարույրի մեջ մտնելու բարձր վտանգը»։

Ելիսեյան պալատում նաև նշել են, որ Մակրոն-Զելենսկի վերջին հեռախոսազրույցի ժամանակ նախագահ Զելենսկին նախագահ Մակրոնին վստահեցրել է, որ «չի պատասխանի Դոնբասի շփման գծում սադրանքներին»։ Ֆրանսիայի նախագահը կարծում է, որ «եթե ցանկանա, Ռուսաստանը կենտրոնացրել է բավարար քանակությամբ ուժեր, որպեսզի ներխուժի Ուկրաինա»։ Ֆրանսիայի նախագահի աշխատակազմում կարծում են, որ Ուկրաինաի դեմ ռազմական գործողությունը պատերազմ կբերի Եվրոպայի կենտրոնին։ 

Ելիսեյան պալատից նաև հավելել են, որ կիրակի օրը կեսօրից հետո կայանալու է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հեռախոսազրույցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում կողմերը կքննարկեն Ուկրաինայի շուրջ իրավիճակը։ Պուտինն ու Մակրոնը նախորդ անգամ հեռախոսազրույց էին ունեցել փետրվարի 12-ին։ Փետրվարի 7-ին նրանք բանակցություններ էին վարել Կրեմլում։ Մոսկվայից Մակրոնը մեկնել էր նաև Կիև։

Լուսանկարը՝ AFP 2022 / LUDOVIC MARIN

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter