HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար. Դոնբասում տեղի ունեցողը ցեղասպանություն չէ, իսկ ռուսական զորքերն էլ խաղաղապահներ չեն

Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետություններում տեղի ունեցողը չի համապատասխանում ցեղասպանություն հասկացությանը։ Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը, որի հայտարարությունը հրապարակվել է ՄԱԿ-ի պաշտոնական կայքէջում։

«Ցեղասպանությունը հանցագործություն է, որն ունի հստակ սահմանում, իսկ այդ սահմանման օգտագործումը անհրաժեշտ է միջազգային իրավունքին համապատասխան։ Ես կարծում եմ, որ սա այդ դեպքը չէ»,- ասել է Գուտերիշը։

Նա հավելել է, որ ՄԱԿ-ը ռուսական զինծառայողներին չի համարի խաղաղապահներ, եթե նրանք մտնեն Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետություններ։ «Երբ մի երկրի զորքերը մտնում են մեկ այլ երկրի տարածք, առանց նրա համաձայնության, նրանք անկողմնակալ խաղաղապահներ չեն։ Նրանք ընդհանրապես խաղաղապահներ չեն»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։ Նա նաև իր մտահոգությունն է հայտնել «խաղաղապահ գործունեություն հասկացության խեղաթյուրման» վերաբերյալ։

Գուտերիշը Ռուսաստանին կոչ է արել ամբողջությամբ հետևել ՄԱԿ-ի կանոնադրությանը։ «ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքները a la carte ճաշացանկ չէ։ Դրանք չի կարելի ընտրողաբար կիրառել։ ՄԱԿ-ի անդամ պետությունները դրանք բոլորն ընդունել են և պետք է հետևեն դրանց բոլորին»,- եզրափակել է Գուտերիշը։

Հիշեցնենք, որ փետրվարի 21-ին Ռուսաստանը դարձավ աշխարհում առաջին երկիրը, որը ճանաչեց Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը։ Աշխարհի գերտերությունների առաջնորդները դատապարտեցին Վլադիմիր Պուտինին և պատժամիջոցներ սահմանեցին Ռուսաստանի նկատմամբ։

Լուսանկարը՝ ՄԱԿ-ի պաշտոնական կայքէջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter