
Խնձորեսկում ԱԱԾ սահմանապահ զորքերին հողամաս կհատկացվի
Գորիս համայնքի Խնձորեսկ գյուղի Գորիս-Խնձորեսկ մայրուղում գտնվող, ընդհանուր 10,63 հա մակերեսով՝ արդարադատության նախարարությանն ամրացված հողամասը կամրացվի Ազգային անվտանգության ծառայությանը: Որոշումն ընդունվեց կառավարության մարտի 17-ի նիստում։
Ինչպես նշված է որոշման նախագծում, հողամասը կհատկացվի ԱԱԾ սահմանապահ զորքերին` իրենց առջև դրված խնդիրների արդյունավետ լուծման համար:
Նշենք, որ կառավարության փետրվարի 23-ի որոշմամբ էլ ԱԱԾ-ին հողամասեր էին ամրացվել Ներքին Խնձորեսկ և Հարթաշեն գյուղերում։
Դեռևս նախորդ տարի էլ կառավարության որոշմամբ ԱԱԾ-ին հողամասեր էին հատկացվել Կապանում և Գորիսում, Որոտան և Ագարակ գյուղերում, ինչպես նաև՝ Ճակատենում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել