Արցախում գազամատակարարման վերականգնման աշխատանքները դեռևս չեն ավարտվել
Ինչպես արդեն տեղեկացրել էր Արցախի տեղեկատվական շտաբը, երեկ մեկնարկել են վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքները: Շտաբը հայտնում է, որ բարդ ռելիեֆի և եղանակային պայմանների պատճառով գազամատակարարման վերականգնման աշխատանքները դեռևս չեն ավարտվել։
«Առաջիկա ժամանակահատվածում հանրությանը կտրամադրվեն լրացուցիչ տեղեկություններ։
Արցախի կառավարությունը հայցում է բոլոր քաղաքացիների ներողամտությունը հարուցված դժվարությունների համար և հավաստիացնում, որ գազամատակարարումը վերականգնվելու է հնարավորինս կարճ ժամանակահատվածում»,- նշվում է հայտարարության մեջ։
Հիշեցնենք՝ 2022թ․ մարտի 8-ին Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնեց, որ ադրբեջանական դիրքի մոտ վնասվել է ՀՀ-ից Արցախ մտնող գազատար խողովակը, և ադրբեջանական կողմը խոչընդոտում է վերանորոգման աշխատանքների իրականացմանը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել