HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

Ընդդիմությունը կգիշերի Ֆրանսիայի հրապարակում և առավոտից անհնազանդության զանգվածային ակցիաներ կանի

ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը այսօր՝ մայիսի 1-ին, Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրության շարժման» կազմակերպած հանրահավաքի ժամանակ հայտնեց, որ գիշերը մնալու են Ֆրանսիայի հրապարակում և առավոտից անհնազանդության զանգվածային ակցիաներ են անելու։

«Այսօր մենք անցկացնելու ենք այս հրապարակում, որտեղ քիչ հետո կտեղադրենք վրաններ և համապատասխան միջոցներ, որպեսզի գիշերը կարողանանք անցկացնել։ Վաղն առավոտ՝ ժամը 08։30-ից սկսած՝ մենք սկսում ենք մասշտաբային անհնազանդության բողոքի ակցիաներ»,- ասաց նա։

Իշխան Սաղաթելյանը նշեց, որ վաղը՝ մայիսի 2-ին, Հանրապետության բազմաթիվ փողոցներ, մայրուղիներ փակ են լինելու։

«Վաղը հատկապես Կենտրոն համայնքում որևէ մեքենայի շարժ պետք է չլինի։ Կոչ եմ անում մեր հայրենակիցներին, ուսանողներին՝ վաղվանից սկսենք դասադուլ և գործադուլ»,- իր ելույթում ասաց Իշխան Սաղաթելյանը։

Հիշեցնենք, որ ապրիլի 25-ից «Դիմադրություն» շարժման մասնակիցները Իջևանից, Տիգրանաշենից, Ապարանից և Սարդարապատից իրազեկման երթեր էին սկսել դեպի Երևան։ Ըստ ընդդիմության՝ մայիսի 1-ից սկսվելու էր պայքարի վերջնական փուլը։

Իսկ ապրիլի 17-ին «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը քաղաքացիներին կոչ էր արել գալ Ազատության հրապարակ՝ նշելով, որ ինքը տուն չի գնալու և մնալու է այնտեղ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter