HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

«Տուն չեմ գնալու». Արթուր Վանեցյանը կոչ է անում միանալ իրեն Ազատության հրապարակում

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը քաղաքացիներին կոչ է անում գնալ Ազատության հրապարակ:

Այս մասին պատգամավորը հայտնել է ֆեյսբուքյան ուղիղ եթերում:

«Ես այժմ գտնվում եմ Ազատության հրապարակում և կարծում եմ` եկել է այն կրիտիկական պահը, որ այլևս հոդվածներ գրելով, ելույթներ ունենալով, ֆեյսբուքում ինչ-որ ստատուսներ գրելով որևէ բանի չես կարող հասնել: Վերջին օրերին այս իշխանությունների կողմից արվող արտահայտությունները, մատուցվող տեղեկատվությունը, որ փորձում են հրամցնել մեր ժողովրդին, խոսում է այն մասին, որ նրանք արդեն համակերպվել են Արցախի կորստի հետ ու պատրաստ են Արցախն ամբողջությամբ հանձնել թշնամուն: Եվ հասնում ենք մի հանգրվանի, որ խնդիր ունենք Հայաստանի անվտանգության հետ»,- ասում է ԱԱԾ նախկին տնօրենը:

Վանեցյանը հայտարարեց` չի գնալու տուն, մնալու է Ազատության հրապարակում` կոչ անելով հայրենակիցներին միանալ իրեն:

«Ուզում եմ շփվել յուրաքանչյուրիդ հետ, խոսենք, հասկանանք՝ ինչ պետք է անենք: Հարգելի հայրենակիցներ, ես չեմ գնալու որևէ տեղ, խնդրում եմ եկեք Ազատության հրապարակ: Եկեք միասին համախմբվենք, հզորանանաք ու պայքարենք՝ հանուն Հայաստանի ու Արցախի, հանուն հայ լինելու»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ կառավարության գործունեության զեկույցի խորհրդարանական քննարկմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե միջազգային հանրությունը պահանջում է ԼՂ կարգավիճակում հարցում նշաձողի իջեցում: Այս ելույթից հետո ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանը հայտարարեց, որ 90-ականներին գոյություն ունեցող այն թեզը, որ Արցախն Ադրբեջանի կազմում ապագա չունի, ըստ իրեն, ճիշտ չէ:

Արցախի խորհրդարանը հայտարարության տեսքով արձագանքեց Հայաստանի իշխանություններին` կոչ անելով «հրաժարվել ներկայիս աղետալի դիրքորոշումից»: Խորհրդարանական ընդդիմությունը ողջունեց Արցախի խորհրդարանի հայտարարությունը` ասելով, թե իրենց ժամանակ է պետք՝ հստակ գործողություններ մշակելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter