HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դալմայի այգիներում ծառեր են արմատախիլ արվել (տեսանյութ)

Երեկ՝ մայիսի 31-ին՝ օրվա երկրորդ կեսին և գիշերը, Երևան քաղաքի Դալմայի այգիների տարածքում ծառեր են արմատախիլ արվել։ «Հետք»-ին դիմած Մանուշակ Բաղդասարյանն ու նրա ամուսինը՝ Կոստյա Հակոբյանը, պատմեցին, որ տեղի ունեցածի մասին իմացել են, երբ այցելել են իրենց մշակած այգի։

Ամուսինները տարիներ շարունակ այգի են մշակում Մոնթե Մելքոնյան փողոցի և Ծիծեռնակաբերդի խճուղու միջնամասում գտնվող՝ ժամանակին համայնքից վարձակալած 0,4 հա հողատարածքում։ Հետագայում նրանց հետ հողի վարձակալության պայմանագիրը չի երկարացվել, սակայն մինչ օրս մշակում են այգին, բերքը՝ վաճառում։

Մինչ ծառերի արմատախիլ արվելն ամուսիններն իրենց այգու տարածքում հանդիպել են չափագրում իրականացնողների, որոնք հայտնել են, որ իրենց այգու մի մասում և դրանից վեր պետք է շենք կառուցվի։ Հակոբյանի և Բաղդասարյանի այգու վերևի հատվածում բազմամյա տնկիները տեխնիկայով արմատախիլ են արվել, ճանապարհ է բացվել։ Վնասվել են թթենիներ, ընկուզենի՝ բերքը վրան։

«Հետք»-ը դեռևս 2020 թ․-ին գրել էր, որ Դալմայի այգիների նշված հատվածում խոշոր կառուցապատման ծրագիր է փորձում իրականացնել «Կոնվերսբանկ»-ի խորհրդի նախագահ, «Տեր-Տաճատյան» իրավաբանական ընկերության տնօրեն Արմեն Տեր-Տաճատյանը։ Նա Ծիծեռնակաբերդի խճուղու և Մոնթե Մելքոնյան փողոցի մեջտեղում իրեն պատկանող 2.5 հա հողակտորի վրա տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի աշխատակիցների համար նախատեսված համալիր է կառուցելու։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter