HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

ԱԺ տապալված նիստ, բախումներ և բերման ենթարկվածներ. բողոքի ակցիաների 41-րդ օրը

Ընդդիմադիր պատգամավորների հրավիրած ԱԺ արտահերթ նիստը՝ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հայտարարության օրաակարգով, այսօր տապալվեց:

Հիշեցնենք, որ հայտարության մեջ ասվում էր՝ Արցախը որևէ կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները նիստին չէին ներկայացել։ Նիստին գրանցվել էր 33 պատգամավոր, և քվորում չլինելու պատճառով այն տեղի չէր ունեցել։

«Հայաստանի բարձրագույն օրենսդիր մարմնում, կառավարման խորհրդարանական համակարգ ունեցող երկրում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հրաժարվեց քննարկել Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող հարցերը։ ԱԺ կանոնակարգի համաձայն դեռ 4 ժամ նիստը բաց է։ Օրվա իշխանության ներկայացուցիչներն ընդամենը 4 ժամ ունեն, որպեսզի գան և իրենց դիրքորոշումը հայտնեն Հայաստանի ու Արցախի ապագայի և հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ։

Սա է նրանց դեմքը։ Ես գիտեմ, թե ինչու չեն գալիս։ Վախենում են։ Փախած են։ Բայց դա ոչինչ չի փոխում։ Միևնույն է, ընդդիմադիր ֆրակցիաների կողմից մշակած փաստաթուղթը, մեր ժողովրդի օրակարգը շատ շուտով ընկնելու է ՀՀ պետական քաղաքականության հիմքում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել էր Սաղաթելյանը։

Այնուհետև ակցիայի մասնակիցները երթով գնացել են դեպի Կառավարության շենք՝ փակելով Կառավարության մուտքերը, ապա շարժվել դեպի կառավարական ամառանոց։

«ԱԺ հատուկ նիստը տապալողն էլ հենց այդ շենքում է նստած։ Պարզ է, որ ՔՊ ֆրակցիան ինքնուրույն որոշումներ չի կարող կայացնել»,- նշել էր ԱԺ փոխխոսնակը։

Դրանից հետո ընդդիմադիրները ցանկանում էին գնալ Ազգային ժողով, սակայն ոստիկանները թույլ չէին տալիս։ Նրանք վահաներով պատ էին կազմել։

Ցուցարարները փորձել են ճեղքել այնորից հետո իրավիճակը լարվել է։ Ակցիայի մասնակիցների ու ոստիկանների միջև ծեծկռտուք է սկսվել։

Առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում բախման հետևանքով տուժածներ կան թե՛ ոստիկանների թվում, թե՛ քաղաքացիների։

Ըստ նախարարության՝ բժշկական տարբեր կենտրոններ է դիմել 42 անձ, որոնցից 22-ը ոստիկաններ են։

Ոստիկանությունն էլ հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ ակցիայի մասնակիցները քարեր, շշեր ու մետաղե առարկաներ են նետել ոստիկանների ուղղությամբ, բերման է ենթարկվել 11 անձ։

ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց՝ ոստիկանությունը դիմել է ակնհայտ սադրանքի։

«Ոստիկանությունը խելագարի հրահանգով ակնհայտ դիմեց սադրանքի։ Դիմեց, որովհետև այլևս չէր կարողանում ժողովրդի խաղաղ անհնազանդության այս ամենը հանդուրժել, դիմեց, որովհետև ժողովուրդն այսօր փաստեց, որ խորհրդարան չկա, Կառավարություն չկա, երկրում իշխանություն չկա, իշխանությունն այս հրապարակում է և ժողովուրդն է»,- ասել է նա։

Խոսելով վաղվա ծրագրերից՝ նա հայտնել է՝ վաղը՝ ժամը 19։00-ին, տեղի կունենա հանրահավաք։ Ըստ Սաղաթելյանի՝ վաղը նաև կայցելեն վնասվածք ստացած քաղաքացիներին, նաև՝ գնահատական կտան ոստիկանների գործողություններին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter