HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռիշի Սունաքը հաղթել է Պահպանողական կուսակցության առաջնորդի և Մեծ Բրիտանիայի վարչապետի ընտրությունների I փուլը

Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունաքը հաղթել է Պահպանողական կուսակցության նոր առաջնորդի ընտրությունների առաջին փուլում, որի վերջնական հաղթողը կդառնա նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ։ 

Սունաքը ստացել է 88 ձայն։ Երկրորդ տեղում հայտնվել է Մեծ Բրիտանիայի առևտրային քաղաքականության նախարար, նախկին պաշտպանության նախարար Փենի Մորդոնթը։ Երրորդ հորիզոնականում էլ արտաքին գործերի նախարար Լիզ Թրասն է։ 

Մրցավազքից, որին մասնակցում էր 8 թեկնածու, դուրս են մնացել երկուսը՝ ֆինանսների նախարար Նադիմ Զահավին, որը վերջերս էր այդ պաշտոնին նշանակվել Բորիս Ջոնսոնի կողմից և առողջապահության նախկին նախարար Ջերեմի Հանթը։ 

Քվեարկության հաջորդ փուլը տեղի կունենա հինգշաբթի օրը, իսկ արդեն հաջորդ շաբաթվա վերջին եզրափակիչ փուլ դուրս կգա երկու թեկնածու, որից հետո Պահպանողական կուսակցության մոտ 160 հազար թեկնածուներ կընտրեն վերջնական առաջնորդին։ Թորիների առաջնորդը հայտնի կդառնա սեպտեմբերի 5-ին։ Բուքմեյքերների տվյալներով մրցավազքի ֆավորիտ են հանդիսանում Ռիշի Սունաքն ու Փենի Մորդոնթը։

Հիշեցնենք, որ հուլիսի 7-ին գործող վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել էր Պահպանողական կուսակցության առաջնորդի պաշտոնից հրաժարականի մասին, որը խորհրդարանի պատասխանատու պաշտոններից մեկում նշանակել էր մի քաղաքական գործչի, որը մեղադրվում է սեռական ոտնձգությունների մեջ։ Խորհրդարանականներին վրդովեցրել էր այն փաստը, որ Ջոնսոնը այդ պատգամավորին նշանակել է բարձր պաշտոնի՝ իմանալով, որ նա նախկինում ևս մեղադրվել է սեռական ոտնձգության մեջ, ինչը փաստացի հաստատվել էր։ 

Բորիս Ջոնսոնը պնդում էր, որ տեղյակ չի եղել այդ մասին, սակայն ավելի ուշ պարզ դարձավ, որ Ջոնսոնին անձամբ զեկուցել էին պատահարի մասին։ Վարչապետն ստիպված էր ներողություն խնդրել, իսկ դրանից հետո հրաժարական տվեց ավելի քան 50 նախարար։

Ավելի վաղ, վարչապետի պաշտոնի համար պայքարից հրաժարվել էին պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը, առողջապահության նախարար Սաջիդ Ջավիդը և ներքին գործերի նախարար Փրիթի Փաթելը։

Հակիրճ այն մասին, թե ովքեր են պայքարում Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնի համար։

Քեմի Բարդենոք՝ 2017 թվականից խորհրդարանի պատգամավոր, շուրջ երկու տարի Բորիս Ջոնսոնի կառավարությունում զբաղեցրել է տեղական ինքնակառավարման, կրոնի, կանանց գործերի և հավասար հնարավորությունների հարցերով նախարարի պաշտոնը։ 

Սուելա Բրեյվերմեն՝ 2020 թվականից Անգլիայի արդարադատության նախարար։ Թերեզա Մեյի կառավարությունում նա զբաղվում էր Բրեքսիթով, սակայն բայց հրաժարական էր տվել վարչապետի առաջարկած ամփոփիչ պայմանագրի նախագծի պատճառով։

Փենի Մորդոնթ` 2019 թվականին դարձել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության առաջին կին նախարարը։ Մինչ այդ Մորդոնթը, որը Թագավորական նավատորմի պահեստազորային է, Քեմերոնի կառավարությունում զբաղեցնում էր պաշտպանության փոխնախարարի պաշտոնը։

Ռիշի Սունաք՝ 2015 թվականին դարձել է բրիտանական խորհրդարանի պատգամավոր, իսկ արդեն 2019 թվականին նշանակվել է ֆինանսների նախարար։ Այդ պաշտոնին մնացել է մինչև այս տարվա հուլիսի 5-ը, երբ իր գործընկերոջ՝ Սաջիդ Ջավիդի հետ միասին հայտարարեց հրաժարականի մասին։ Երկուսն էլ հայտարարել էին Բորիս Ջոնսոնի հետ անհամաձայնության մասին։

Լիզ Թրաս` Բորիս Ջոնսոնի կառավարությունում զբաղեցրել է արտաքին գործերի նախարարի պաշտոնը։ Սունաքի և Ջավիդի հեռանալուց հետո՝ հայտարարել է վարչապետին իր աջակցության մասին, ինչը ամրապնդել էր նրա դիրքն իր աջակիցների շրջանում։ Լինելով միայն երկրորդ կինը, որն զբաղեցրել է ԱԳ նախարարի պաշտոնը, նա իրեն էր վերագրել իրանական բանտից լրագրող Նազանին Զագարի Ռեթքլիֆի ազատ արձակումը, ինչպես նաև Ռուսաստանի և նրա օլիգարխների դեմ պատժամիջոցների սահմանմանը։ Հայտնի է ռուսական ղեկավարության հասցեին իր կոշտ քննադատություններով, որը պայմանավորված է Ուկրաինա Ռուսաստանի ներխուժմամբ։

Թոմ Թուգենդհաթ՝ նախկին զինվորական, որը ծառայել է Իրաքում և Աֆղանստանում, որին վաղուց շատերը դասում են պահպանողականների առաջնորդների շարքում։ 2020 թվականից նա գլխավորում է Համայնքների պալատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովը։ Թուգենդհաթը քննադատում էր Արևմուտքի որոշումը, և առաջին հերթին ԱՄՆ-ին, Աֆղանստանից զորքերի դուրսբերման ժամանակ, նաև խստորեն քննադատել է Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումը։

Լուսանկարը՝ The Guardian-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter