HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ինդոնեզիայի նախագահը հայտարարել է G 20-ի գագաթնաժողովին Պուտինի և Սի Ցզինպինի մասնակցության մասին

20-ի խմբի (G 20) անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովին, որն այս տարի կկայանա Ինդոնեզիայի Բալի կղզում, ամենայն հավանականությամբ, կմասնակցեն նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը։ «Սի Ցզինպինը կգա։ Նախագահ Պուտինը ևս ինձ ասել է, որ նա կգա»,- օգոստոսի 19-ին ամերիկյան Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Ինդոնեզիայի նախագահ Յոկո Վիդոդոն։

Վիդոդոն Պուտինին ուղարկել է գագաթնաժողովին մասնակցության հրավեր, սակայն Կրեմլը դեռևս պաշտոնապես չի հաստատել Ռուսաստանի նախագահի մասնակցությունը։ G 20-ի գագաթնաժողովին մասնակցության հաստատում Bloomberg գործակալությունը չի կարողացել ստանալ ո՛չ ռուսական, ո՛չ էլ չինական կողմից։

Արևմուտքում G 20-ի գագաթնաժողովին Պուտինի մասնակցությունը խնդրահարույց են համարում, քանի որ գագաթնաժողովին ի թիվս այլոց հրավիրված է նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Արևմտյան երկրները կարծում են, որ Ռուսաստանն Ուկրաինա ներխուժման պատճառով պետք է քաղաքականապես մեկուսացվի։ Բացի այդ, արևմտյան մի շարք երկրներ հայտարարել են, որ հնարավոր է չմասնակցեն գագաթնաժողովին, եթե գագաթնաժողովին մասնակցի Պուտինը։

Իրավիճակը վերջին շրջանում կտրուկ սրվել է նաև ԱՄՆ-ի և Չինաստանի հարաբերություններում։ Պատճառը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի և ամերիկացի մի շարք կոնգրեսականների այցն է Թայվան, ինչը հարուցել էր Պեկինի զայրույթը։ Ի պատասխան դրա, Չինաստանը Թայվանի ափերի մոտ զանգվածային զորավարժություններ էր սկսել։ Պեկինը Թայվանը համարում է իր պրովինցիաներից մեկը և սպառնում անհրաժեշտության դեպքում ուժային տարբերակով այն վերադարձնել իր կազմ։ 

Լուսանկարը՝ Damir Sagolj-Pool/Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter