HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Անն Լինդեն ողջունել է Փաշինյան-Ալիև բրյուսելյան հանդիպումը

ԵԱՀԿ նախկին գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն ողջունել է օգոստոսի 31-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Այդ մասին նա գրառում է արել թվիթերյան իր միկրոբլոգում։

Welcome continued strong engagement by @eucopresident @CharlesMichel and the 4th meeting between leaders of 🇦🇲 Armenia and 🇦🇿 Azerbaijan. Important for 🇪🇺 to be part of the process for peace and stability in the South Caucasus. https://t.co/kOiFHos852

— Ann Linde (@AnnLinde) September 1, 2022

«Ողջունում եմ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ակտիվ ներգրավվածությունը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների չորրորդ հանդիպմանը։ Եվրամիության համար կարևոր է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հասնելու գործընթացի մաս լինել»,- նշվում է գրառման մեջ։ 

Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ին Բրյուսելում երեք առաջնորդների հանդիպման ժամանակ պայմանավորվածություն էր ձեռք բերվել ակտիվացնել առարկայական աշխատանքը Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունները կարգավորող խաղաղ համաձայնագրի առաջխաղացման ուղղությամբ։ Բացի այդ, Շառլ Միշելի անունից տարածված հաղորդագրության մեջ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներին հանձնարարվել էր մեկ ամսվա ընթացքում հանդիպել այդ համաձայնագրի սևագիր տարբերակի վրա աշխատելու համար։

Հանդիպման ժամանակ քննարկվել էր նաև հայ գերիների վերադարձի հարցը։ «Նախագահ Միշելը կարեւորել է Ադրբեջանում պահվող հայ անձանց հետագա ազատ արձակումը»,- հստակորեն ընդգծվում էր հայտարարության մեջ։ Բացի այդ, նշվում էր, որ Եվրամիությունը կշարունակի ներգրավվել այս հարցերում։

Վերջին անգամ նրանք հանդիպել էին այս տարվա մայիսի 22-ին՝ դարձյալ Բրյուսելում և պայմանավորվել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացի համար ստեղծել երկկողմ աշխատանքային խմբեր, ինչպես նաև՝ հանձնարարել երկու երկրների արտաքին գործերի նախարարներին սկսել խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները։

Լուսանկարը՝ hir.harvard.edu-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter