HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Freedom House. Անհանգստացած ենք Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի հարավի բնակավայրերի հրետակոծությամբ

Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը իր անհանգստությունն է հայտնել Հայաստանի հարավում Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայկական բնակավայրերի հրետակոծության վերաբերյալ։ Այդ մասին կազմակերպությունը գրառում է արել թվիթերյան իր միկրոբլոգում։

«Մենք անհանգստացած են այս երեկո Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի հարավային բնակավայրերի՝ Գորիսի, Ջերմուկի, Վարդենիսի և Սոթքի ինտենսիվ հրետակոծությամբ։ Մենք անհապաղ հրադադարի կոչ ենք անում և երկու կողմերին հորդորում գտնելու խաղաղ լուծում»,- հայտարարել է Freedom House-ը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: 

ՀՀ ՊՆ-ի հաղորդմամբ՝ հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ, տվյալները ճշտվում են։

Ստեղծված իրավիճակով պայմանավորված Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշել է դիմել Ռուսաստանի Դաշնությանը, ՀԱՊԿ-ին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին։ Կառավարության փոխանցմամբ՝ համապատասխան դիմումներն արդեն իսկ ուղարկված են։

Իրավիճակի կտրուկ սրումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուշ գիշերը հեռախոսազրույցներ է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Իր հերթին արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն էլ հեռախոսազրույցներ է ունեցել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով օգնական Քերըն Դոնֆրիդի հետ։

Լուսանկարը՝ Freedom House-ի պաշտոնական կայք էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter