HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ընթանում է ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստը

Ընթանում է ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի առցանց նիստը, որը նվիրված է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի իրականացրած ոտնձգություններին։ Ռուսաստանի նախագահի միջազգային հարցերի գծով օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ նախաձեռնության հեղինակը Երևանն է։

Հիշեցնենք, որ ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշել էր դիմել Ռուսաստանի Դաշնությանը, ՀԱՊԿ-ին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին։ Կառավարության փոխանցմամբ՝ համապատասխան դիմումներն արդեն իսկ ուղարկված են։ Ավելի ուշ, հայտնի դարձավ, որ Ֆրանսիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ կհրավիրի և կներկայացնի հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը։

TACC գործակալությանը Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ նիստին մասնակցում են անդամ պետությունների ղեկավարները։

Այն ընթանում է փակ ռեժիմով։ Ենթադրվում է, որ դրա արդյունքում Երևանը, որն այս տարի նախագահում է ՀԱՊԿ-ում, կհանձնարարի մշտական կոմիտեին լրագրողներին տեղեկացնել քննարկման բովանդակության և ընդունված որոշումների մասին։ Չի բացառվում, որ իր կողմից հաղորդագրություն կտարածի նաև Կրեմլը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի հատուկ նիստի ժամանակ հայտարարել է, որ, վերջին տվյալներով, հայկական կողմն ունի 49 զոհ։ Նա նաև հավելել է, որ այդ թիվը վերջնական չէ։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ իրենք ունեն 50 զոհ։

Լուսանկարը՝  РИА Новости-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter