HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 32 հայ զինվորի դի․ ՊՆ

Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 32 հայ զինվորի դի։ Այս մասին «Հետքին» հայտնեց Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։

Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16-ի Կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ զոհերի թիվը 135 է։ Մեր հարցին, թե արդյոք 135 զոհերից են փոխանցված մարմինները, ՊՆ մամուլի քարտուղարն ասաց, որ այդ մասին հավելյալ տեղեկատվություն կհրապարակի ավելի ուշ։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները լայնածավալ հարձակում են սկսել ՀՀ Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց Ձորի մարզերի ուղղություններով՝ կիրառելով հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ թիրախավորելով թե՛ ռազմական, և թե՛ քաղաքացիական ենթակառուցվածքները։ Այժմ, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հաղորդմամբ, միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter