HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

Սփյուռքը՝ ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի

Սփյուռքի տարբեր համայքներում այս օրերին բողոքի ակցիաներ են տեղի ունենում Ադրբեջանի դեսպանատների առջեւ՝ ընդդեմ սեպտեմբերի 13-ին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման։ Այդ երկրի զինված ուժերը ներխուժել են Հայաստանի տարածք երեք ուղղությամբ։ Վերջին տվյալներով՝ հայկական կողմն ունի 135 զոհ, վիրավորներ, գերիներ ու անհետ կորածներ։ 

«Հետքն» այս նյութում մեկտեղել է սփյուռքում ապրող հայերի կազմակերպած ակցիաները, որոնց անդրադարձել են նաեւ միջազգային ԶԼՄ-ները։

Լիբանան, Բեյրութ

Բեյրութում բողոքի ակցիա է կազմակերպվել Ադրբեջանի դեսպանատան առջեւ։ Ցուցարարները ցանկացել են նաեւ մտնել դեսպանատան շենք։ Բեյրութի Ոստիկանությունը փորձել է կանխել, բախում է տեղի ունեցել ոստիկանների և ցուցարարների միջև։

Լոս Անջելես

Սեպտեմբերի 13-ի երեկոյան Լոս Անջելեսի հայերը բողոքի երթ են անցկացրել՝ ընդդեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի։ Լոս Անջելեսի հայերը, անցելով քաղաքի փողոցներով, վանկարկել են՝ «Հայերը հարձակման են ենթարկվում Ադրբեջանի կողմից», «Կանգնեցրե՛ք ադրբեջանական ագրեսիան»։

Վաշինգտոն

Սեպտեմբերրի 15-ին Վաշինգտոնում ապրող հայերը Ադրբեջանի դեսպանատան առաջ բողոքի ակցիա են իրականացրել։ Նրանք Հայաստանի և Արցախի դրոշներով, պաստառնեով հավաքվել են դեսպանատան առջև ու վանկարկել՝ «Դուք տեռորիստներ եք»։

Կադրերում երևում է, որ դեսպանատան աշխատակիցները դուրս են եկել բակ, ցանկապատից այնկողմ կանգնած հայերին ինչ-որ բան են ասում, որոշ ժամանակ անց նորից մտնում են շենք։

 
 
 
 
 
Посмотреть эту публикацию в Instagram
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Публикация от The US Armenians 🇺🇸🇦🇲 (@theusarmenians)

Ֆրանսիա, Լիոն

Սեպտեմբերի 14-ին Լիոն քաղաքի հայկական համայնքը հավաքվել էր քաղաքի հրապարակում՝ ի նշան բողոքի Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ծավալած ռազմական ագրեսիայի։ 

Քաղաքապետ Գրեգորի Դուսեթը թվիթերյան իր էջում գրել էր, որ ադրբեջանական հարձակումը հայ ժողովրդի վրա անընդունելի է։

«Ադրբեջանի միակողմանի ագրեսիան հայ ժողովրդի նկատմամբ անընդունելի է. Միջազգային հանրությունը, ՄԱԿ-ը պետք է գործեն»,- գրել էր նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter