
Մեքսիկայի հավաքականը ոչ-ոքի խաղաց Լեհաստանի ընտրանու հետ
Ֆուտբոլի աշխարհի գավաթի խաղարկության խմբային փուլում Մեքսիկայի և Լեհաստանի հավաքականները չպարզեցին հաղթողին՝ խաղալով գոլազուրկ ոչ-ոքի։ Հանդիպումը տեղի ունեցավ Դոհայի «Ստադիոն-974» մարզադաշտում։
Հանդիպումն անցավ շատ լարված և համառ պայքարում, չնայած որ մեքսիկացիները ունեին տարածքային ընդգծված առավելություն։ Այնուամենայնիվ, այս խաղում գոլ խփելու ամենալավ հնարավորությունը ուներ Լեհաստանի ընտրանին, սակայն լեհերի առաջատար Ռոբերտ Լևանդովսկին 55-րդ րոպեին չկարողացավ հստակորեն իրանցել նշանակված 11-մետրանոց հարվածը, որը հետ մղեց Մեքսիկայի ընտրանու փորձառու դարպասապահ Գիլերմո Օչոան։
Ավելի վաղ, Մեքսիկայի և Լեհաստանի հավաքականների հետ նույն C խմբում ընդգրկված Սաուդյան Արաբիան 2։1 հաշվով հաղթել է Արգենտինայի ընտրանուն։
Բացի այս խմբից, այսօր կայացել է D խմբի մեկ հանդիպում, որտեղ Դանիան ու Թունիսը կրկին գոլազուրկ ոչ-ոքի են խաղացել։ D խմբի մյուս հանդիպումը, որտեղ Ֆրանսիան ուժերը կչափի Ավստրալիայի հետ, կմեկնարկի այսօր՝ 23։00-ին։
Մեկնաբանել