
Իսպանիան տպավորիչ հաղթանակով մեկնարկեց աշխարհի առաջնությունը
Ֆուտբոլի աշխարհի գավաթի խաղարկությունը գերվստահ մեկնարկեց աշխարհի 2010 թվականին չեմպիոն Իսպանիայի հավաքականը, որը 7։0 հաշվով ջախջախեց Կոստա Ռիկայի ընտրանուն։
Առաջին խաղակեսում իսպանացիները 3 գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը։ 11-րդ րոպեին հաշիվը բացեց Դանի Օլմոն։ 21-րդ րոպեին Մարկո Ասենսիոն կրկնապատկեց իսպանացիների առավելությունը, իսկ 31-րդ րոպեին էլ Ֆեռռան Տոռեսը 11-մետրանոցից հաշիվը դարձրեց խոշոր։
Չորս գնդակ էլ իսպանացիերը խփեցին երկրորդ կեսի ընթացում։ 54-րդ րոպեին աչքի ընկավ կրկին Ֆեռան Տոռեսը, 74-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Գավին, 90-րդ րոպեին Կարլոս Սոլերը հաշիվը դարձրեց 6։0, իսկ մրցավարի ավելացրած երկրորդ րոպեին էլ Ալվարո Մորատան խփեց 7-րդ և վերջին գնդակը։
Հարկ է նշել, որ ամբողջ խաղի ընթացքում Իսպանիայի հավաքականը գնդակին տիրել է 81% - 19% հարաբերակցությամբ։
Իսպանայի և Կոստա Ռիկայի հետ նույն՝ E խմբում ընդգրկված Ճապոնիայի և Գերմանիայի խաղում 2։1 հաշվով կամային հաղթանակ էին տարել ճապոնացիները։
Նոյեմբերի 23-ին կայացել է նաև F խմբի մեկ հանդիպում, որտեղ Խորվաթիան և Մարոկկոն գոլազուրկ ոչ-ոքի են խաղացել։ F խմբի մյուս խաղում, որտեղ կմրցեն Բելգիան ու Կանադան, կսկսվի Երևանի ժամանակով 23։00-ին։
Մեկնաբանել