
Հունվար-հոկտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 14.5%-ով
Այս տարվա առաջին տասը ամիսներին (2022 հունվար-հոկտեմբեր) Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, աճել է 14.5%-ով։ Ինչպես ցույց են տալիս Վիճակագրական կոմիտեի (ՀՀ ՎԿ) տվյալները, աճին շարունակում են ամենաշատը նպաստել առևտրի ու ծառայությունների ոլորտը։
Մասնավորապես, այս տարվա առաջին տասը ամիսներին առևտրի շրջանառությունը Հայաստանում կազմել է 3 տրլն 424 մլրդ դրամ։ Նախորդ տարվա նույն ամիսների համեմատ դա 15.5%-ով ավելի է։
Ծառայությունների ծավալն այս ընթացքում կազմել է 2 տրլն 74 մլրդ դրամ՝ աճելով 27.9%-ով։
Արդյունաբերության ամբողջ ծավալը երկրում կազմել է 2 տրլն 128 մլրդ դրամ, աճը՝ 9.9%:
Շինարարության ծավալներն ավելի համեստ են՝ 361 մլրդ դրամ, աճը՝ 14.4%:
Գյուղատնտեսության միտումները կհրապարակվեն դեկտեմբերի տվյալների հետ։
Տնտեսական աճը զուգակցվում է բարձր գնաճով։ Այս տարվա հունվար-հոկտեմբերին ապրանքներն ու ծառայությունները Հայաստանումը միջինը 8.7%-ով ավելի թանկ են եղել, քան նախորդ տարվա նույն ամիսներին։
Բարձր աճ կա արտաքին առևտրում՝ 66.4%, որը առավել շատ պայմանավորված է արտահանման 71.2% աճով։ Ներմուծումն այս ընթացքում աճել է 63.5%-ով։
Տես նաև՝
- Վաչե Գաբրիելյան. «Հայաստանի երկնիշ տնտեսական աճը միանշանակորեն կապված է ռուսական գործոնի հետ»
- Հայաստանի տնտեսության «թմրանյութը». 9 ամսում արտասահմանից 3,5 մլրդ դոլար է փոխանցվել
- Տնտեսության ութ ամիսը՝ թվերով
Մեկնաբանել