
Մարոկկոն հաղթեց Պորտուգալիային և դուրս եկավ կիսաեզրափակիչ
Ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում Մարոկկոյի հավաքականը հերթական մեծ անակնկալը գործեց՝ 1։0 հաշվով հաղթելով Պորտուգալիայի ընտրանուն և դուրս գալով կիսաեզրափակիչ փուլ։ Մարոկկոն դարձավ աֆրիկյան առաջին հավաքականը, որը աշխարհի առաջնությունների կիսաեզրափակիչ փուլի ուղեգիր նվաճեց։
Ամբողջ հանդիպումն անցավ պորտուգալացիների տարածքային և խաղային բացահայտ առավելությամբ, իսկ մարոկկացիները հենվել էին ամուր պաշտպանության և արագ հակագրոհների մարտավարության վրա, ինչը, փաստորեն, տվեց իր արդյունքը։ 42-րդ րոպեին Յուսուֆ Էն Նեսիրին խփեց այս հանդիպման միակ գնդակը։ Թեպետ խաղի մնացած ժամանակահատվածում պորտուգալացիները պաշարել էին Մարոկկոյի տուգանային հրապարակը, սակայն կոտրել նրանց կազմակերպված պաշտպանության արգելքը, «եվրոպական բրազիլացիներին» չհաջողվեց։
Կիսաեզրափակիչ փուլում Մարոկկոյի ազգային հավաքականի մրցակիցը կլինի Անգլիա-Ֆրանսիա զույգի հաղթողը։ Այդ խաղը մեկնարկի այսօր՝ Երևանի ժամանակով 23։00-ին։
Նախօրեին կիսաեզրափակչի առաջին զույգը կազմել էին Խորվաթիան և Արգենտինան։ Երկուսն էլ 11-մետրանոց հարվածաշարով պայքարից դուրս էին թողել համապատասխանաբար Բրազիլիային և Նիդերլանդներին։
Մեկնաբանել