HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Էրդողանը հեռախոսազրույցներ կունենա Վլադիմիր Զելենսկու ու Վլադիմիր Պուտինի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունվարի 4-ին հեռախոսազրույցներ կունենա Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու, ինչպես նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այդ մասին թուրքական NTV հեռուստաընկերության եթերում հայտարարել է Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը։ 

Նրա խոսքով՝ Անկարան աջակցում է Կիևի ու Մոսկվայի հետ ինտենսիվ դիվանագիտական շփումներին՝ արտաքին գործերի ու պաշտպանության նախարարների, ինչպես նաև հատուկ ծառայությունների ղեկավարների մակարդակով, որպեսզի կարգավորվի ռուս-ուկրաինական ճգնաժամը։

Քալընը հիշեցրել է, որ Թուրքիան միակ պետությունն է, որին հաջողվել է իր տարածքում կազմակերպել երկու երկրների ներկայացուցիչների բանակցություններ։ Նա հիշեցրել է, որ այդ հանդիպումները կայացել են սկզբում Անթալիայում, իսկ հետո՝ Ստամբուլում։ Այսպես, 2022 թվականի մարտի 10-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում կայացել էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի բանակցություններն Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի հետ։ Ավելի ուշ, 2022 թվականի մարտի 29-ին և 30-ին, Ուկրաինայի ու Ռուսաստանի պատվիրակությունները հանդիպել էին Ստամբուլում։

Էրդողանի ներկայացուցիչը ափսոսանք է հայտնել, որ դրանք շարունակություն չեն ունեցել։ «Թուրքիայի նախագահը բազմիցս երկու առաջնորդներին հանդիպման կոչ է արել։ Մենք շարունակում ենք բարձրաձայնել այդ կոչը»,- ասել է թուրք պաշտոնյան՝ զգուշացնելով Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի խորացման բարձր ռիսկի մասին։

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ևս հաստատել է հեռախոսազրույցի հանգամանքը։ 

Վերջին անգամ Պուտին-Էրդողան հեռախոսազրույց կայացել էր 2022 թվականի դեկտեմբերի 11-ին։ Այդ ժամանակ Թուրքիայի առաջնորդը հայտարարել էր, որ ցանկանում է ընդլայնել Սև ծովով արտահանման համաձայնագիրը՝ դրա մեջ բացի ուկրաինական հացահատկից ներառելով նաև այլ ապրանքներ։ 

Նույն օրն Էրդողանը հեռախոսազրույց էր ունեցել նաև Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու հետ։ Վերջինիս տելեգրամյան իր ալիքում գրել էր, որ Էրդողանին շնորհակալություն է հայտնել ուկրաինացի երեխաների հյուրընկալման և ուկրաինական քաղաքների համար նախատեսված հարյուրավոր գեներատորների համար։ 

Նույն օրը Եվրոպական միությունը Թուրքիայի իշխանություններին կոչ էր արել փոխել առևտրային քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ և հետևել արևմտյան պատժամիջոցներին, որոնք Մոսկվայի նկատմամբ սահմանվել էին Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժման հետևանքով։

Կոլաժը՝ westobserver.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter