HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

«ԱԺ նախագահը ոչ մեկին չի կարող հովանավորել, կարող է հովանավորել վարչապետը, ես էլ ոչ մեկին չեմ հովանավորում». Փաշինյան

2020-ի պատերազմից հետո առաջին անգամ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ հունվարի 10-ին լրագրողների հետ դեմ առ դեմ ասուլիս էր հրավիրել։

Ասուլիսի ժամանակ «Հետքի» լրագրողը հարց ուղղեց Հայաստանում հովանավորչության երեւույթի մասին՝ որպես օրինակ բերելով «Վիվառո» ընկերության սեփականատեր Վիգեն Բադալյանի և իշխանության ներկայացուցիչների միջև հարաբերությունները։ Մասնավորապես, թե ինչպես են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, պատգամավորներ Հրաչյա Հակոբյանը և Էդուարդ Աղաջանյանն իրենց հանգիստն անցկացրել Վիգեն Բադալյանի հետ հունական Միկոնոս կղզում։ Բադալյանի եղբորորդին վերջերս ձեռք է բերել ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանի՝ Հյուսիսային պողոտայում գտնվող բնակարանը, որը որպես կասկածելի ծագման գույք անցնում է քրեական գործով։ Բացի այդ, Բադալյաններին պատկանող «Ֆասթ Շիֆթ» ընկերության վճարային տերմինալները ապօրինի տեղադրվում են մայրաքաղաքի փողոցներում։ Բոլորովին վերջերս էլ նրանց պատկանող «Ֆասթ կրեդիտ» վարկային կազմակերպությունը գրանցվել է որպես բանկ։

«Հետքի» լրագրողը Կառավարության ղեկավարին հարցրեց՝ արդյոք հովանավորչության կամ կոռուպցիոն ռիսկեր չի տեսնում այստեղ, և միայն իշխանափոխության դեպքու՞մ է հնարավոր այս ամենին իրավական գնահատական տալ։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ նկարագրվածում հովանավորչության տարրեր չկան, և Բադալյաններն իրենց գործունեությունն իրականացնում են օրենքով սահմանված կարգով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter