HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ավստրիան կձերբակալի Պուտինին, եթե նա այցելի այդ երկիր

Ավստրիան, որպես Հռոմի ստատուտի մասնակից, կկատարի իր ստանձնած պարտավորությունները և կձերբակալի ու Միջազգային քրեական դատարանին կարտահանձնի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, եթե վերջինս որոշի այցելել այդ երկիր։ Այդ մասին հայտնում է РБК-Украина-ն՝ հղում անելով Ավստրիայի արդարադատության նախարարության հայտարարությանը։ 

«Ավստրիան Հռոմի կանոնադրության մասնակից է։ Դա նշանակում է, որ Ավստրիան, ինչպես և պայմանագրի մյուս կողմերը, պարտավոր են համագործակցել Միջազգային քրեական դատարանի հետ։ Դատարանի կողմից տրված ձերբակալման օրդերները պետք է իրագործվեն, իսկ Դատարանի կողմից որոնվող անձինքն պետք է ձերբակալվեն»,- հայտարարել են գերատեսչությունում։

Ավստրիայի արդարադատության նախարարությունում նաև ընդգծել են, որ «2019 թվականին Միջազգային քրեական դատարանը մեկ գործի շրջանակներում (ի նկատի ունեն Սուդանի նախագահ Օմար ալ Բաշիրի գործը-խմբ.) ամրագրել է, որ Դատարանի առաջ իմունիտետ չունեն նույնիսկ երկրների ղեկավարները»։ 

«Որևէ մեկն օրենքից վեր չէ, ինչը կոնկրետ նշանակում է, որ յուրաքանչյուր հանցագործություն պետք է ամբողջությամբ հետաքննվի։ Անպատժելիություն չպետք  է լինի»,- հավելել են գերատեսչությունում։

Հիշեցնենք, որ մարտի 17-ին Հաագայի Միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և երեխաների հարցերով հանձնակատար Մարիա Լվովա-Բելովայի ձերբակալման օրդերներ էր տվել։ Մեղադրող կողմի վարկածով՝ Ռուսաստանի նախագահն անձամբ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի բռնազավթված տարածքներից Ռուսաստան երեխաների բռնի տեղահանման համար։

Կրեմլում, ի պատասխան Միջազգային քրեական դատարանի որոշման, հիշեցրել էին, որ Ռուսաստանը չի ճանաչում Դատարանի իրավասությունը։ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ օրդերը «չունի որևէ նշանակություն» Ռուսաստանի համար։ 

Ավելի վաղ, Գերմանիան հայտարարել էր, որ կձերբակալի Պուտինին, եթե վերջինս ժամանի Գերմանիա։ Փոխարենը Հունգարիան հրաժարվել է կատարել դատարանի այդ պայմանը։ 

Օգոստոսին Հարավաֆրիկյան Հանրապետությունում կայանալու է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովը, որին հնարավոր է այցելի նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Ըստ Bloomberg գործակալության՝ այդ երկրի իշխանությունները դժվար թե ձերբակալեն Պուտինին։

Լուսանկարը՝ AP Photo/Ronald Zak, File

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter