HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Ռաֆիկ Հարությունյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր մրցահարթակ դուրս եկան 81 կգ քաշային կարգի տղամարդիկ, որտեղ Եվրոպայի 2022թ․ չեմպիոն Ռաֆիկ Հարությունյանը այս անգամ դարձավ բրոնզե մեդալակիր։

Պոկում վարժությունում առաջին մոտեցման համար Ռաֆիկ Հարությունյանը պատվիրել էր 150 կգ, որը, սակայն, չկարողացավ բարձրացնել։ Այնուամենայնիվ երկրորդ փորձից Հարությունյանը ֆիքսեց այդ քաշը։ Երրորդ մոտեցմամբ հայ ծանրորդը չկարողացավ բարձրացնել 156 կիլոգրամը՝ և 150 կգ արդյունքով պոկում վարժությունում դարձավ չորրորդը։ Ի դեպ, պոկում վարժությունում փոքր բրոնզե մեդալի արժանացավ Ավստրիան ներկայացնող հայ ծանրորդ Հմայակ Միսակյանը՝ 151 կգ արդյունքով։

Հրում վարժությունում Ռաֆիկ Հարությունյանը առաջին մոտեցմամբ բարձրացրեց 183 կգ, երկրորդ մոտեցմամբ՝ 187 կգ, սակայն երրորդ մոտեցման համար պատվիրած 190 կիլոգրամը հայ ծանրորդը չկարողացավ հրել՝ այս վարժությունում դառնալով արծաթե մեդալակիր։

Երկամարտի 337 կգ արդյունքով Ռաֆիկ Հարությունյանը դարձավ Եվրոպայի 2023թ․ առաջնության բրոնզե մեդալակիր։ 81 կգ քաշային կարգում չեմպիոն հռչակվեց իտալացի Օսկար Ռեյես Մարտինեսը (343 կգ), փոխչեմպիոն էլ դարձավ Թուրքիան ներկայացնող Բաթու Հան Յուկսելը (339 կգ)։

Ավելի վաղ, Հայաստանի ներկայացուցիչներից Գոռ Սահակյանը 67 կգ քաշային կարգում հռչակվել էր Եվրոպայի չեմպիոն, իսկ կանանց 55 կգ քաշային կարգում Իզաբելա Յայլյանը դարձել էր բրոնզե մեդալակիր։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter