HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Մալխաս Ամոյանը՝ Եվրոպայի կրկնակի չեմպիոն

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում հունահռոմեական ոճի 77 կգ քաշային կարգում երկրորդ տարին անընդմեջ չեմպիոն դարձավ Մալխաս Ամոյանը՝ եզրափակչում պարտության մատնելով սերբ Վիկտոր Նեմեշին։

Ամոյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 10։0 հաշվով ջախջախել էր խորվաթ Անտոնիո Կամենյաշևիչին։ Քառորդ եզրափակչում Ամոյանը 7։0 հաշվով հաղթել է դանիացի Օլիվեր Կրուգերին։ Կիսաեզրափակչում Մալխաս Ամոյանի մրցակիցը թուրք Յունուս Բասարն էր, որին Ամոյանը պարտության մատնեց 6։1 հաշվով։

Վճռորոշ գոտեմարտում Ամոյանի մրցակիցը Սերբիայի ներկայացուցիչ Վիկտոր Նեմեշն էր։ Մենամարտի ավարտից 10 վայրկյան առաջ Նեմեշը հաշվի մեջ առաջ էր 4։1 հաշվով, և երբ թվում էր, թե սերբը հաղթանակ կտանի, Մալխաս Ամոյանը կանգնած դիրքից 4 միավորանց հնարք կատարեց և առաջ անցավ հաշվի մեջ։ Նեմեշի մարտավկաները վիճարկեցին որոշումը, սակայն այն մնաց ուժի մեջ, և ևս մեկ միավոր ավելացավ սխալ վիճարկման համար։ Արդյունքում, Մալխաս Ամոյանը հաղթեց 6։4 հաշվով և հռչակվեց Եվրոպայի չեմպիոն։

Հիշեցնենք՝ Մալխաս Ամոյանը Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճել էր նաև 2022 թվականին Բուդապեշտում։ Նաև նաև 2021թ․ աշխարհի չեմպիոնն է։

Այսօր՝ ավելի վաղ, հունահռոմեական ոճի ըմբիշ Հրաչյա Պողոսյանը 63 կգ քաշային կարգում դարձել էր բրոնզե մեդալակիր։ 

Ազատ ոճայինների պայքարում էլ 65 կգ քաշում Վազգեն Թևանյանը, իսկ 61 կգ-ում Արսեն Հարությունյանը (կարիերայում երրորդ անգամ) նույնպես հռչակվել էին Եվրոպայի չեմպիոն։

Լուսանկարը՝ Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter