HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

«Բոլորիս նպատակը օր առաջ Գայանեին ազատության մեջ տեսնելն է». զոհվածերի ծնողները շարունակում են նստացույցը

Մինչ Կառավարությունում ընթանում է վարչապետ Փաշինյանի մամուլի ասուլիսը, 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատներն ակցիա են անում Կառավարության մոտ՝ ի աջակցություն կալանավորված Գայանե Հակոբյանի։ 

Գայանե Հակոբյանը մեղադրվում է  վարչապետի որդուն՝ Աշոտ Փաշինյանին առևանգելու փորձի մեջ։ Կալանավորման որոշումը կայացվել էր շաբաթ օրը՝ մայիսի 20-ին, որից հետո Գայանե Հակոբյանի աջակիցները երթով շարժվել էին դեպի Հանրապետության հրապարակ ու անժամկետ նստացույց հայտարարել։

Ոստիկանությունը Կառավարության մուտքերի մոտ ուժեղացված ծառայություն է իրականացնում։

Պատերազմում զոհված Ժորա Սահակյանի հայրը՝ Վահիդ Սահակյանը, «Հետքի» հետ զրույցում նշեց, որ 44-օրյա պատերազմի զոհերի ծնողները, որոնք միացել են նստացույցին, երկրորդ օրն է՝ գիշերում են Կառավարության մոտ։ Ըստ Վահիդի՝ իրենք չեն պատկերացրել, որ դատարանը կբավարարի քննիչի միջնորդությունը։

«Մենք մտածում էինք՝ ծայրահեղ դեպքում տնային կալանք, բայց ոչ ոք չէր պատկերացնում, որ Գայանե Հակոբյանը կկալանավորվի։ Նա հիմա գտնվում է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում։ Մեր նպատակը Գայանեին օր առաջ ազատության մեջ տեսնելն է»,-նշեց Վահիդ Սահակյանը։

Սահակյանը նշում է, որ Գայանե Հակոբյանն Աշոտ Փաշինյանին առևանգելու մտադրություն չի ունեցել, նրա խոսքով՝ հրապարակված կադրերն էլ փաստում են դա։

Ասուլիսին Նիկոլ Փաշինյանը առևանգման փորձի վերաբերյալ լրագրողի հարցին պատասխանելիս ասաց, որ չի հորդորել որդուն հրաժարվել բողոքից։ 

«Որովհետեւ երբ որ առաջին խոսակցությունը եղել է այդ թեմայի վերաբերյալ, իմ որդին իր փաստարկներով զրկել է ինձ նման խնդրանքով կամ կոչով դիմելու իրավունքից։ Երբ նրա հետ զրուցում էի, ինքն ասում էր՝ ամբողջ նպատակը և խնդիրը էն չի՞, որ ՀՀ-ում իրավական ձևերով լուծվեն հարցերը։ Բա հիմա ես ո՞նց արձագանքեմ էդ փաստին, ենթադրենք՝ ես էլ իմ ընկերներին կամ իմ ջոկատի անդամներին վերցնեմ, ինչ-որ պատասխան գործողություն անեմ կամ անհարգալից վերաբերմունքին անհարգալից վերաբերմունքով պատասխանեմ, սպառնալիքին՝ սպառնալիքով, առևանգմանը՝ առևանգմամբ։»,-նշեց վարչապետը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter