HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԵՄ-ն հուսով է, որ Երևանն ու Բաքուն Քիշնևում կվերահաստատեն հարաբերությունների կարգավորման կամքը

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հույս ունի, որ Ադրբեջանն ու Հայաստանը Մոլդովայում Եվրոպական քաղաքական խորհրդի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպմանը կվերահաստատեն հարաբերությունների կարգավորման քաղաքական կամքը։ Այդ մասին Քիշնևում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է Միշելը։

A force for peace, security & partnership on our continent.

Our European Political Community Summit with leaders from across Europe coming together to share views & boost cooperation.

My remarks upon arrival @EPCMoldovapic.twitter.com/Kk3nsOCvI3

— Charles Michel (@CharlesMichel) June 1, 2023

«Հուսամ՝ դա կլինի հնարավորություն՝ կրկին հաստատելու ընդհանուր քաղաքական կամքը երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման համար»,- ասել է նա։

Շառլ Միշելը հաստատել է, որ Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդների հետ հանդիպումը կկայանա հինգշաբթի օրը՝ հունիսի 1-ին՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում։ «Դա կլինի կարևոր հանդիպում»,- հավելել է նա։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 22-ին Երևանում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, դրա կազմում՝ Լեռնային Ղարաբաղը, սակայն ընդգծել էր հայ բնակչության անվտանգության ապահովման պայմանը։ Փաշինյանը նաև հայտարարել էր, որ Երևանն ու Բաքուն պայմանավորվել են փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչման շուրջ։ Մայիսի 29-ին էլ նա նշել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը չեն համաձայնեցրել որևէ փաստաթուղթ, որը հնարավոր կլինի ստորագրել հունիսի 1-ին։

Հիշեցնենք, որ Քիշնևի մոտ այսօր մեկնարկել է Եվրոպական քաղաքական II գագաթնաժողովը։ Մոլդովայում հավաքվել են Եվրոպայի 47 երկրների և կառավարությունների առաջնորդներ, որոնց թվում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Գագաթնաժողովի ընթացքում հիմնականում կքննարկվեն խաղաղության, անվտանգության և էներգետիկայի վերաբերյալ հարցեր։

Լուսանկարը՝ Julien Behal/AFP via Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter