HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

Գայանե Հակոբյանը նորից կալանավորվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշել է կրկին 1 ամիս 15 օր ժամկետով կալանավորել 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Հակոբյանին։ Նա մեղադրվում է վարչապետի որդուն՝ Աշոտ Փաշինյանին առևանգելու մեջ։

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել էր առաջին ատյանի՝ մայիսի 20-ի որոշումը և Գայանե Հակոբյանի կալանավորումը փոխարինվել էր տնային կալանքով։ Բայց, փաստորեն, Աշոտ Փաշինյանի ենթադրյալ առևանգման գործով նախնական դատական նիստին այսօր առաջին ատյանի դատարանը կրկին կալանավորման որոշում կայացրեց՝ ընդունելով դատախազության միջնորդությունը: Նախորդ կալանքն ու դրա այսօրվա բեկանումը եղել էր գործի նախաքննության փուլում:

«Վերաքննիչ դատարանը որոշել էր, որ Գայանեի կալանքը փոխարինվել է տնային կալանքով, բայց այսօրվա դատական նիստում նորից որոշվեց փոխել խափանման միջոցն ու կալանավորման օրն էլ հաշվել այսօրվանից։ Հաշվի չեն առել անգամ, որ ինքը մի քանի օր արդեն կալանավորված եղել է»,- պատմեց «Որդիների կանչ» ՀԿ անդամ, զոհված զինծառայող Հակոբ Եղիազարյանի մայրը՝ Գայանե Արզումանյանը։

Հիշեցնենք, որ մայիսի 17-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակը» գրել էր, որ «Որդիների կանչ» ՀԿ-ի անդամները, որոնք պատերազմում զոհված զինծառայողների ծնողներ են, փորձել են առևանգել վարչապետի որդուն՝ Աշոտ Փաշինյանին։ Մինչդեռ ծնողները նշում էին, որ Աշոտ Փաշինյանին առևանգելու փորձ չի եղել։

Նույն օրը հարուցվել էր քրեական վարույթ, իսկ Գայանե Հակոբյանը ձերբակալվել էր։

Մայիսի 20-ին դատարանը որոշում էր կայացրել մեկ ամսով կալանավորել Գայանե Հակոբյանին, որից հետո ծնողները Կառավարության շենքի առջև նստացույց էին սկսել, որը մայիսի 23-ի երեկոյան դադարեցվեց։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter