HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

«Փաշինյանի որդուն առևանգելու փորձ չի եղել, ինքն իր կամքով է նստել մեքենան». զոհված զինծառայողի մայր

44-օրյա պատերազմում զոհված Հակոբ Եղիազարյանի մայրը՝ Գայանե Արզումանյանը, որը «Որդիների կանչ» ՀԿ-ի անդամ է,«Հետքի» հետ զրույցում նշեց, որ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի հետ ոչ մի միջադեպ չի եղել, Աշոտն ինքն իր կամքով է եկել ու նստել մեքենան։

Հիշեցնենք՝ ավելի վաղ, Փաշինյաններին պատկանող «Հայկական ժամանակի» կայքը գրել էր, որ «Որդիների կանչ» ՀԿ-ի անդամները, որոնք պատերազմում զոհված զինծառայողների ծնողներ են, փորձել են առևանգել Աշոտ Փաշինյանին։

«Նման բովանդակությամբ հաղորդում ստացվել է ոստիկանություն, ուսումնասիրվելուց հետո կուղարկվի քննչական, այլ մանրամասներ հայտնել չեմ կարող»,- «Հետքի» հետ զրույցում հայտնեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։ Այն հարցին, թե ով է հաղորդում ներկայացրել ոստիկանություն, Ջանոյանը չմեկնաբանեց։

Զոհված զինծառայող Գևորգ Ջավախյանի քույրը՝ Սեդա Ջավախյանը, մեզ հետ զրույցում որոշ մանրամասներ ներկայացրեց կատարվածից․

«Մարտիրոսյան Ժորայի մայրիկի՝ Գայանե Հակոբյանի դատական նիստն էր Եռաբլուրի դեպքերի հետ կապված։ Նիստից հետո ծնողները պատահաբար տեսել են Աշոտ Փաշինյանին, ասել են՝ գնանք Եռաբլուր, ինքն իր կամքով է նստել Գայանեի մեքենան»,- պատմում է Սեդա Ջավախյանը։

Ըստ «Հայկական ժամանակի»՝ մի պահ կանգ առած մեքենայից Աշոտ Փաշինյանին հաջողվել է դուրս թռնել, որի հետևանքով նրան վրաերթի է ենթարկել նույն կազմակերպության անդամների հետևից ընթացող մեքենան:

«Որդիների կանչ» ՀԿ-ի անդամներից ոմանք այժմ ոստիկանության Շենգավիթի բաժնում են։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter