HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռիմա Գրիգորյան

Ադրբեջանցի զինծառայողը 20 տարվա ազատազրկման դատապարտվեց

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Կապանի նստավայրում այսօր հրապարակվեց 20-ամյա ադրբեջանցի ժամկետային զինծառայող Հուսեյն Ախունդովի դատավճիռը։ Նա դատապարտվեց 20 տարվա ազատազրկման։ Այս մասին «Հետքին» տեղեկացրին Գլխավոր դատախազությունից։

Հուսեյն Ախունդովը մեղադրվում է Հայաստանի տարածքն ապօրինի հատելու, ապրիլի 12-ին Շղարշիկ գյուղում «ԶՊՄԿ»-ի աշխատակից Հայրապետ Մելիքսեթյանի սպանության մեջ և էլի այլ հանցանքներ կատարելու մեջ։ Դատական առաջին նիստի ժամանակ Ախունդովը ընդունել էր իր մեղքը և զղջացել կատարվածի համար։

Այսօր կայացած նիստը արդրբեջանցի զինծառայողի գործով երկրորդն էր։ Առաջին նիստի ժամանակ՝ հունիսի 9-ին, դատարանը որոշեց երկարաձգել Ախունդովի կալանքը ևս երեք ամսով, քանի որ հիմք ընդունելով գործում եղած տեղեկությունները՝ հավանական էր, որ Ախմուդովը կարող էր խոչընդոտել դատաքննության հետագա ընթացքին։ Կալանքը երկարաձգելու որոշմանը կողմերից ոչ մեկը, այդ թվում ամբաստանյալ Ախմուդովը առարկություններ չէին հայտնել։

Ախունդովի հետ Հայաստանի տարածքը ապօրինի հատած մյուս զինծառայողը՝ Ագշին Բաբիրովը, դատապարտվել էր 11,5 տարվա ազատազրկման։ Նա իր մեղքը ճանաչել էր։

Հիշեցնենք, որ ամբաստանյալ Հուսեյն Ախունդովը մեկն է այն երկու ադրբեջանցի զինծառայողներից, որոնք ապրիլի 7-ին Նախիջևանի կողմից ապօրինի հատել էին Հայաստանի սահմանը։ Օրեր անց՝ ապրիլի 12-ին, Ախունդովը, իր մոտ եղած ինքնաձիգով բազմաթիվ անգամ կրակելով «ԶՊՄԿ»-ի աշխատակից Հայրապետ Մելիքսեթյանի վրա, սպանել էր նրան։ Դեպքից հետո գողացել էր սպանվածի հեռախոսը, տեսաուղերձ նկարել և վերբեռնել սոցիալական ցանցի իր էջում։ Նա փորձել էր գողանալ նաև տուժողի մեքենան և փախուստի դիմել Իրան, բայց չէր հաջողվել։ Դեպքի հաջորդ օրը Աճանան գյուղի մոտ բնակիչները նկատել են Հուսեյն Ախունդովին, վնասազերծել նրան ու հանձնել իրավապահներին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter