HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

«Եղել են զինատեսակներ, որոնց իրավունքը լիարժեք և ամբողջությամբ ՀՀ-ին չի պատկանել»․ Փաշինյան

Այսօր՝ հունիսի 27-ին, տեղի է ունենում 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի նիստը։ Այն նախագահում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Ընդդիմադիր խմբակցությունները հրաժարվել են մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին։

Պատգամավոր Հայկ Սարգսյանը հարց ուղղեց Փաշինյանին, թե պատերազմի ընթացքում եղե՞լ են սահմանափակումներ որևէ զենք օգտագործելու կամ չօգտագործելու, հատկապես՝ հատուկ հրթիռների հետ կապված։ «Բանակը որևէ սահամնափակում ունեցե՞լ է որևէ զինատեսակ չօգտագործելու»,- հարցրեց պատգամավորը։

Փաշինյանն ասաց, որ զինատեսակների հետ կապված ասելիք ունի, որը կարող է ասել միայն դռնփակ ռեժիմով, «որովհետև եղել են զինատեսակներ, որոնց հետ կապված իրավունքը լիարժեք և ամբողջությամբ ՀՀ-ին չի պատկանել»։

Պատգամավորը հարցրեց․ «Դա Իսկանդերի մասի՞ն է»։

Փաշինյանն ասաց, որ այդ մասին կխոսի փակ հատվածում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter