
Վլադիմիր Զելենսկին Սլովակիայից ժամանել է Թուրքիա
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Թուրքիա՝ այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցությունների համար։
«Հագեցած օրն ավարտում ենք Թուրքիայում. բանակցություններ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է արել Ուկրաինայի նախագահը։
Finishing a busy day in Türkiye 🇹🇷. Talks with President @RTErdogan. Coordination of positions on the #PeaceFormula, the @NATO Summit, security guarantees and the grain initiative. Reconstruction of Ukraine, defense contracts between our companies.
— Володимир Зеленський (@ZelenskyyUa) July 7, 2023
Նրա խոսքով՝ երկու երկրների ղեկավարները կքննարկեն մի շարք հարցեր, այդ թվում` Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, Ուկրաինայի անվտանգության երաշխիքների, հացահատիկի գործարքի, ձեռնարկությունների միջև պաշտպանական համագործակցության հարցերը։
Ինչպես երևում է համացանցում տարածված լուսանկարներից, Զելենսկին Ստամբուլ է ժամանել չեխական կառավարական ինքնաթիռով։
Երկկողմ հանդիպումից զատ, նախատեսվում է, որ երկու երկրների նախագահները բանակցություններ կվարեն նաև ընդլայնված կազմերով։
Վլադիմիր Զելենսկին Թուրքիա է ժամանել Սլովակիայից, որտեղ հանդիպումներ է ունեցել նախագահ Զուզանա Չապուտովայի, վարչապետ Լյուդովիտ Օդորի, Ազգային խորհրդի նախագահ Բորիս Կոլարի հետ։ Մինչ այդ նա այցով գտնվում էր Բուլղարիայում և Չեխիայում։
Լուսանկարը՝ Reuters գործակալության
Մեկնաբանել