HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Վլադիմիր Զելենսկին պնդում է, որ Ուկրաինան մտադիր չէ հակամարտությունը տեղափոխել Ռուսաստանի տարածք

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պնդում է, որ Կիևը չի պատրաստվում հակամարտությունը տեղափոխել Ռուսաստանի տարածք։

«Ուկրաինան մտադիր չէ պատերազմը շարունակել Ռուսաստանի Դաշնության տարածքում, դա երբեք մեր նպատակը չի եղել»,- լատինաամերիկյան լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցում հայտարարել է Զելենսկին, որը հրապարակվել է La Nación թերթի յութուբյան ալիքում։

Հիշեցնենք, որ վերջին շրջանում ռուսական լրատվամիջոցներն ու պաշտոնյաները պարբերաբար փոխանցում են Ռուսաստանի տարածքի վրա անօդաչուների հարձակման ու ռմբակոծությունների մասին։ Վերջին մի քանի օրերի ընթացքում Մոսկվան առնվազն երկու անգամ ենթարկվել է անօդաչուների հարձակման։ Ռուսական իշխանությունները հարձակման մեջ մեղադրում են ուկրաինական կողմին։ Բացի այդ, ըստ ռուսական լրատվամիջոցների, Ուկրաինայի զինված ուժերը ռմբակոծում են նաև Ուկրաինայի հետ  սահմանամերձ մարզերի տարածքները։ Ի դեպ այսօր, Բելգորոդ քաղաքի մոտ, անօդաչու է խոցվել

Լուսանկարը՝ Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter