
«Երևանում իշխանափոխություն անելով՝ դա տարածելու ենք ամբողջ Հայաստանով»․ Մանե Թանդիլյան
Երևանի ավագանու ընտրությունները «Ապրելու Երկիր» կուսակցությունը դիտարկում է որպես Հայաստանում ամբողջական իշխանափոխության հասնելու ճանապարհ։ Այս մասին «Հետքին» տված հարցազրույցում ասաց «Ապրելու Երկիր» կուսակցության նախագահ, քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը։
Նա նշում է, որ Երևանում իշխանափոխություն անելով՝ գործընթացը տարածելու են ամբողջ Հայաստանով։ «Անցնցում, ժողովրդավարական ճանապարհով իշխանափոխությունը կարևորագույն կոմպոնենտ է զարգացման համար»,- շետշում է Թանդիլյանը։
Խոսելով այլ կուսակցությունների հետ հնարավոր համագործակցության մասին՝ «Ապրելու Երկիր» կուսակցության նախագահն ընդգծում է, որ բացառում են համագործակցությունը միայն գործող իշխանությունների և «նախկին բարքերի» հետ։ Թանդիլյանը հատուկ շեշտում է «նախկին բարքերը», քանի որ նրա խոսքով՝ իրենց կուսակցությունը զրո հանդուրժողականություն ունի կոռուպցիայի նկատմամբ։
Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում։
Մեկնաբանել