HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարության շենքի մոտ բախումների հետևանքով նախնական տվյալներով՝ տուժել է 34 անձ․ ԱՆ

Կառավարության շենքի մոտ բախումների հետևանքով նախնական տվյալներով՝ տուժել է 34 անձ, որից 16-ը՝ ոստիկան, 18-ը՝ քաղաքացիական անձինք: Հայտնում է Առողջապահության նախարարությունը։

«Նրանցից 17-ը ստացել է անհրաժեշտ բուժօգնություն և դուրս է գրվել։ 16 տուժած շարունակում է ստանալ մարմնական թեթև վնասվածքներին համարժեք բուժում։ Իսկ 1-ը վիրահատվել է»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ սեպտեմբերի 19-ին` ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի՝ Արցախի վրա հարձակումից հետո Երևանում՝ Կառավարության շենքի դիմաց, մի քանի տասնյակ քաղաքացիներով սկսված բողոքի ակցիային երեկոյան միացել են հարյուրավոր քաղաքացիներ։

Բողոքի ակցիայի ընթացքում տեղի են ունեցել բախումներ, ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ։ Բժշկական օգնության են դիմել վիրավորում ստացած քաղաքացիներ և ոստիկաններ։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter