Ովքեր են Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները
Սեպտեմբերի 17-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներով 5 քաղաքական ուժ ներկայացված կլինի ավագանիում։ Դրանք են՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն», «Ազգային առաջընթաց», «Հանրային ձայն» կուսակցությունները և «Մայր Հայաստան» դաշինքը։ «Հետքը» ներկայացնում է ավագանու նորաստեղծ խմբակցությունները։
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը գլխավորել է ՀՀ նախկին փոխվարչապետ, Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը։ Ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը բաղկացած է 24 անդամից, նրանք են՝ Տիգրան Ավինյան, Արմեն Փամբուխչյան, Նուարդ Վարդանյան, Լևոն Հովհաննիսյան, Սուրեն Գրիգորյան, Արմեն Գալջյան, Արթուր Իսպիրյան, Դիանա Քերոբյան, Ալեքսանդր Բադալյան, Տաթև Հովակիմյան, Մարատ Թոխյան, Հայկ Միրզոյան, Վլադիմիր Կիրակոսյան, Արման Բաբաջանյան, Զարուհի Աղաջանյան, Արման Հարությունյան, Նարեկ Մանուկյան, Նատալյա Սինորյան, Արամ Ազատյան, Կամսար Բաբինյան, Լուսինե Գրիգորյան, Հակոբ Բալայան, Կիմա Աբրահամյան և Լուսինե Սարգսյան։
Մյուս քաղաքական ուժերն ունեն հետևյալ թվով մանդատներ՝
«Ազգային առաջընթաց» կուսակցություն - 14 մանդատ
«Մայր Հայաստան» դաշինք - 12 մանդատ
«Հանրապետություն» կուսակցություն - 8 մանդատ
«Հանրային ձայն» կուսակցություն - 7 մանդատ։
- Ովքեր են Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամները
- Ովքեր են Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության անդամները
- Ովքեր են Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամները
Մեկնաբանել