HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ԿԿՀ անդամի թեկնածու Նարինե Ավետիսյանը չի ընտրվել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածու Նարինե Ավետիսյանի քվերկությանը որևէ պատգամավոր չի մասնակցել։ Քվեատուփում եղել է 0 քվեաթերթիկ, հետեւաբար Ն. Ավետիսյանը չի ընտրվել։

Պատգամավորները նույն կերպ էին վարվել նաև ԿԿՀ անդամի թեկնածու Հայկուհի Հարությունյանի ընտրության դեպքում։ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարեց, որ այս անգամ նույնպես խմբակցության պատգամավորները չեն մասնակցի քվեարկությանը՝ պատճառաբանելով, որ թեկնածու Նարինե Ավետիսյանը հրաժարվել է եզրափակիչ ելույթից, ինչը շատ կարևոր էր որոշում կայացնելու համար։

Սա ավելի շատ պատրվակ էր, քանի որ հայտարարությունից րոպեներ առաջ Կոնջորյանը կոռուպցիայի դեմ պայքարող քաղաքացիներին առաջարկում էր հայտեր ներկայացնել և աշխատանքի անցնել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում՝ ակնհայտ ցույց տալով, որ Նարինե Հարությունյանն ու Հայկուհի Հարությունյանը չեն ընտրվելու։

Հիշեցնենք, որ երկու օր է Ազգային ժողովում քննարկվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի երկու թեկնածուների ընտրության հարցը։ Թեև իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները հայտարարեցին, որ միասնական դիրքորոշում չկա խմբակցությունում, սակայն նրանց գրեթե նույնաբովանդակ ելույթներից ակնհայտ էր, որ դեմ են Հայկուհի Հարությունյանի թեկնածությանը, իսկ Նարինե Ավետիսյանին ուղղակի չեն ընտրելու։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter