HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Մակրոնը Հռոմի ստատուտին Հայաստանի միանալը խիզախություն է անվանել

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտին Հայաստանի միանալը անվանել է խիզախություն։ Այդ մասին X-ի միկրոբլոգում գրառում է արել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դեկոտինյին։

«Այստեղ ես կցանկանայի ավելացնել Հայաստանի խիզախությունը, որ որոշեց միանալ Հռոմի ստատուտին: Շատ ուշագրավ մի ժեստ՝ հաշվի առնելով, որ վերջին մի քանի ամիսներն իրենց բաժին ողբերգություններն են բերել այս երկրին և այս ժողովրդին», - ասել է Մակրոնը, որի տեսանյութը դեսպանը հրապարակել է X-ի իր էջում։

Հիշեցնենք, որ 2023 թվականի հոկտեմբերի 3-ին ԱԺ-ն 60 կողմ, 22 դեմ, 0 ձեռնպահ ձայներով վավերացրել էր Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը՝ Հռոմի ստատուտը: Այս քայլը դիվանագիտական սկանդալ էր դարձել Երևանի ու Մոսկվայի միջև։ 

Պատճառն այն էր, որ 2023 թվականի մարտի 17-ին Հաագայի միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալության միջազգային օրդեր էր տվել։ Նա, ինչպես նաև Ռուսաստանի նախագահի՝ երեխաների հարցերով հանձնակատար Մարիա Լվովա-Բելովան, մեղադրվում են Ուկրաինայի բռնազավթված տարածքներից ուկրաինացի երեխաների բռնի տեղահանման մեջ։

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը ամենաբացասական հետևանքներն է ունենալու երկկողմ հարաբերությունների վրա, իսկ Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ոչ կոռեկտ քայլ էր անվանել Հռոմի ստատուտի վավերացումը։

Լուսանկարը՝ Ludovic Marin/Pool via Reuters

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter