
Լևոն Քոչարյանի գործն ուղարկվում է դատարան․ մեղադրանք է առաջադրվել նաև Սերգեյ Ասատուրովին
Լևոն Քոչարյանի գործով մեղադրանք է առաջադրվել նաև «Դիմադրություն» շարժման մասնակից Սերգեյ Ասատուրովին։ Գործով հայտարարվել է նաև նախաքննության ավարտ։ Գործն ուղարկվում է դատարան։ Այս մասին հայտնում է Քոչարյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։
Նշենք, որ սեպտեմբերի 22-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ Լևոն Քոչարյանին բերման էին ենթարկել, ապա նա տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղից էլ նրան ձերբակալել էին:
Սեպտեմբերի 25-ից կալանավորված էր։ Նոյեմբերի 6-ից պատգամավորի կարգավիճակ ստանալուց հետո նրա կալանքը ենթակա եղավ վերացման։
Գլխավոր լուսանկարում՝ Լևոն Քոչարյանը և Սերգեյ Ասատուրովը
Լուսանկարը՝ փաստաբան Էրիկ Ալեքսանյանի ֆեյսբուքյան էջից
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել