HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

Նորայր Ասլանյանի կալանքը փոխարինվեց 2 մլն դրամ գրավով

Արցախի պաշտպանության բանակի գնդապետ Նորայր Ասլանյանի նկատմամբ ընտրված տնային կալանք խափանման միջոցը փոխարինվել է 2 միլիոն դրամ գրավով։ Այս մասին «Հետքին» հայտնեց Ասլանյանի պաշտպան Արմեն Անդրիկյանը։  Նա նշեց, որ դատարանի հիմնավորումներին ծանոթ չեն, քանի որ դեռ չեն ստացել որոշումը։

Նորայր Ասլանյանը մեղադրվում է հրազենի և ռազմամթերքի ենթադրյալ ապօրինի շրջանառության մեջ։ Այսօր գործով առաջին դատական նիստն էր, որը նախագահել է դատավոր Տաթևիկ Գրիգորյանը։ Արմեն Անդրիկյանը դատարանի մասին դրական կարծիք է կազմել՝ նշելով, որ օբյեկտիվ, արդար և անկողմնակալ էր։

Պաշտպանական կողմը չի ընդունում մեղադրանքը։ Նրանք ապացույցներ էին ներկայացրել նախաքննական մարմնին առ այն, որ Նորայր Ասլանյանի մոտ հայտնաբերված զենքը ապօրինի չէ։

Շուրջ կես տարվա կալանքից հետո դեկտեմբերի 15-ին դատարանը որոշել էր Ասլանյանի խափանման միջոցը փոխել տնային կալանքով և բացակայելու արգելքով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter