HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահագն Խաչատուրյանը ցավակցել է Պուտինին՝ դատապարտելով Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչությունը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին: Հայտնում է նախագահի աշխատակազմը։

Հեռագրում, մասնավորապես, ասվում է.

«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի Խոր ցավով տեղեկացա Մոսկվայում տեղի ունեցած սոսկալի ահաբեկչության մասին, որի զոհն են դարձել տասնյակ անմեղ մարդիկ։

Ահաբեկչության ցանկացած դրսևորում աներկբա անընդունելի ու դատապարտելի է։

Իմ խորին ցավակցությունն եմ հղում Ձեզ և Ռուսաստանի ժողովրդին, զորակցություն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին ու հարազատներին, իսկ վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»։ 

ՌԴ նախագահին ցավակցել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք՝ մարտի 22-ին Մերձմոսկվայի Կրասնոգորսկ քաղաքի «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում հրաձգություն է տեղի ունեցել։ Կրակոցները հնչել են «Пикник» խմբի համերգից առաջ։

Ռուսաստանի քննչական կոմիտեն առավոտյան հաղորդել է, որ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը գերազանցում է 60-ը։ Ավելի վաղ անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել էր նախնական 40 զոհի մասին։

Al Arabiya-ի փոխանցմամբ՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է պատասխանատվությունը։

Լուսանկարը՝ նախագահի աշխատակազմի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter