HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մարտական Եղբայրությունը» հայտնում է՝ որևէ առնչություն չունեն ոստիկանական բաժին ներխուժման և կատարված պայթյունի հետ

«Մարտական Եղբայրություն» միությունը հայտնում է, որ որևէ առնչություն չունեն Նոր նորքի ոստիկանական բաժանմունքում կատարված պայթյունի հետ։ Միության անդամ Հրանտ Տեր-Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Լկտի անբարոյական սուտ է, որ «Մարտական Եղբայրությունը» որևէ կապ ունի Երևանում պայթյունների հետ։ Որևէ նման գործողություն արմատապես հակասում է մեր արժեհամակարգին։ Մեր բոլոր անդամներն այս պահին ազատության մեջ են»։

Հիշեցնենք՝ այսօր վաղ առավոտ 49 անձինք՝ «Մարտական Եղբայրություն» միության անդամները և աջակիցները, ձերբակալվել էին ապօրինի զենք-զինամթերք կրելու և պահելու կասկածանքով։ Թեև ոստիկանությունը ձերբակալման հիմքում դրել էր ապօրինի զենք-զինամթերք կրելը և պահելը, «Մարտական Եղբայրություն» միությունը պնդում էր, որ հիմնական պատճառը միության անդամերի կողմից Վերին Ոսկեպար պլանավորած այցն է։

Այժմ ձերբակալված բոլոր 49 անձինք ազատ են արձակվել, քանի որ նրանց մոտից զենք և ռազմամթերք չի հայտնաբերվել։

Այս իրադարձություններին զուգահեռ ժամը 17։00-ի սահմաններում 3 քաղաքացի զինված փորձել էին ներխուժել ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի վարչական շենք, գործադրել էին նռնակ, ինչի հետևանքով ներխուժող անձանցից 2-ը վիրավորվել էին և տեղափոխվել բուժհաստատություն։ Ավելի ուշ վնասազերծվել էր նաև երրորդ քաղաքացին։

Գլխավոր լուսանկարը՝ «Մարտական եղբայրություն» միության ֆեյսբուքյան էջից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter