HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Պուտինը Թուրքիա կարող է այցելել մինչև ապրիլի վերջ. թուրքական մամուլ

Մինչև ապրիլի վերջ ռուսական կողմը կարող է բարձր մակարդակի մի քանի այցեր կատարել Թուրքիա։ Դրանց թվում է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը։ Այդ մասին հայտնում է թուրքական իշխանամետ Yeni Şafak պարբերականը։

Թուրքական լրատվամիջոցներն ավելի վաղ բազմիցս հայտնել էին Ռուսաստանի նախագահի՝ Թուրքիա կատարելիք այցի հնարավորության մասին, սակայն պաշտոնական Անկարան դեռ չի հաստատել այդ տեղեկությունը: Մարտի 31-ին կայացած ՏԻՄ ընտրություններից հետո Պուտինի ենթադրյալ այցի մասին խոսել էր նաև Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ապրիլի 8-ին հայտնել էր, որ Պուտինի և Էրդողանի միջև բանակցությունները նախապատրաստվում են և հնարավոր են տեսանելի հեռանկարում, սակայն հստակ ժամկետներ դեռևս որոշված չեն:

Yeni Şafak-ի տվյալներով՝ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների բանակցությունների օրակարգի հարցերից մեկը կարող է դառնալ «հացահատկի միջանցքի աշխատանքների վերականգնմանն ուղղված քայլերը»։ 2023 թվականի հուլիսին Ռուսաստանը դադարեցրել էր իր մասնակցությունն այդ նախաձեռնությանը։ 

Թուրքիայի նախագահն ավելի վաղ կողմ էր արտահայտվել Սևծովյան գործարքի վերականգնման և Սև ծովում առևտրային նավագնացության անվտանգության ապահովման մասին համաձայնագրի կնքման անհրաժեշտությանը։

Միևնույն ժամանակ Türkiye թերթը գրում է, որ Թուրքիա Ռուսաստանի նախագահի այցը նախատեսվում է մայիսին։ Պարբերականը գրում է, որ այդ այցի ամսաթիվը դեռևս հայտնի չէ, սակայն Թուրքիայի ԱԳՆ-ում նախապատրաստական աշխատանքներ են ընթանում։

Պուտինի այցը Թուրքիա պետք է կայանար դեռ այս տարվա ձմռանը, սակայն դա անընդհատ հետաձգվում էր։ Դեռ այս տարվա հունվարի 23-ին Türkiye թերթը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Պուտինին Թուրքիայում սպասում են փետրվարի 12-ին: Նույն օրը Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել էր Թուրքիա Պուտինի այցը, սակայն այցի ժամկետների մասին նշել, որ Կրեմլը կհայտնի իր ճիշտ ժամանակին։

Այդ ժամանակ «РИА Новости»-ն էլ գրել էր, որ Կրեմլը դիտարկում է նաև այլ ժամկետներ։ Պուտինի օգնական Յուրի Ուշակովն էլ նշել էր, որ Թուրքիա Պուտինի այցն ամեն դեպքում կկայանա փետրվարին։

Ավելի ուշ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, թե ակնկալում է, որ Վլադիմիր Պուտինը Թուրքիա կայցելի մարտի 31-ին՝ Թուրքիայում մունիցիպալ ընտրություններից հետո, սակայն այդ ժամկետում այցը ևս տեղի չունեցավ։

Լուսանկարը՝ Anadolu գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter