
Լցակայանի պայթյունից տուժածներից մեկը մահացել է
«Գազ օիլ» ՍՊԸ-ին պատկանող գազա-բենզալցակայանում տեղի ունեցած պայթյունից տուժածներից մեկը մահացել է։ Այս մասին «Հետք»-ին հայտնեցին Առողջապահության նախարարությունից։
Նախարարության հաղորդմամբ՝ այժմ տուժածներից մեկը վերակենդանացման բաժանմունքում է, ևս 4 տուժած կայուն վիճակում է։
Հիշեցնենք՝ հունիսի 6-ի գիշերը Երևան-Սևան ճանապարհին գազա-բենզալցակայաններից մեկում պայթյուն էր հնչել։ Հոսպիտալացվել էր 7 քաղաքացի։
Կարդացեք նաև՝
Լուսանկարը՝ ՆԳՆ փրկարար ծառայության
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել