
Ֆրանսիան «Եվրո-2024»-ում մեկնարկեց Ավստրիայի դեմ տարած հաղթանակով
«Եվրո-2024»-ի գլխավոր ֆավորիտներից Ֆրանսիայի հավաքականն իր մեկնարկային խաղում 1։0 հաշվով պարտության մատնեց Ավստրիայի ընտրանուն։ Հանդիպումը տեղի ունեցավ «Դյուսելդորֆ Արենա» մարզադաշտում։
Հանդիպման միակ գոլը խփվեց 38-րդ րոպեին։ Կիլիան Մբապեի եզրից կատարած փոխանցումը պատահմամբ սեփական դարպասն ուղարկեց Ավստրիայի հավաքականի պաշտպան Մաքսիմիլիան Վյոբերը։
Ֆրանսիայի և Ավստրիայի D խմբի մյուս խաղում, որը կայացել էր հունիսի 16-ին, Նիդերլանդները 2։1 հաշվով հաղթել էր Լեհաստանին։
Հունիսի 17-ին կայացել են նաև E խմբի հանդիպումները, որոնցում Ռումինիան 3։0 հաշվով պարտության է մատնել Ուկրաինային, իսկ Սլովակիան 1։0 հաշվով առավելության է հասել Բելգիայի նկատմամբ։
Լուսանկարը՝ ՈՒԵՖԱ-ի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել