
ԱՕԿՍ-ի շենքը 16,2 մլն դրամով վարձակալության կհանձնվի. տարածքում ցուցասրահ, արվեստանոց և սրճարաններ կլինեն
Պետական գույքի կառավարման կոմիտեն ամփոփել է Աբովյան 3 հասցեում գտնվող շենքի (ԱՕԿՍ-ի շենք) վարձակալության համար հայտարարված մրցույթի արդյունքները։
Կոմիտեի հաղորդմամ՝ հաղթող է ճանաչվել «ԶԵԹ ԸՆԴ ԷՅ» ՍՊԸ-ն՝ առաջարկելով 16,200,000 դրամ վարձավճարի չափ։
«Նախագծի շրջանակում երկու տարում նախատեսվում է իրականացնել 1 մլրդ 170 մլն դրամի ներդրում։
Հայտատուի ներկայացրած նախագծի համաձայն՝ տարածքի շահագործման արդյունքում մեկ հարկի տակ է միավորվելու բարձր արվեստը և նորաձևությունը։ Ներդրումային ծրագրի տեսլականն է՝ Երևանը դարձնել նորաձևության համաշխարհային կենտրոններից մեկը՝ ստեղծելով բացառիկ համալիր, որտեղ միաժամանակ կներկայացվեն համաշխարհային և հայկական արվեստի լավագույն նմուշները։
Տարածքում գործելու է ցուցասրահ, զարգացման արվեստանոց, «Red Book» և դասական սրճարաններ։
Մրցույթի հաղթողին որոշելու համար հաշվի է առնվել անշարժ գույքի համար առաջարկվող ամսական վարձավճարը և իրականացվելիք ներդրումների չափը։
Հիշեցնենք՝ տարածքի վարձակալության մեկնարկային արժեքը 15,450,000 դրամ էր։ Ապօրինի գույքի բռնագանձման գործընթացների շրջանակում գույքը վերադարձվել է Հայաստանի Հանրապետությանը և ամրացվել Պետական գույքի կառավարման կոմիտեին»,- ասված է հաղորդագրությունում։
Կարդացե՛ք նաև.
- Արմեն Սմբատյանը եւ Հասմիկ Պողոսյանը յուրացրել են պետական հուշարձանը
- Դատախազությունը ԱՕԿՍ-ի շենքի մասնավորեցման պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջ է ներկայացրել
- ԱՕԿՍ-ի շենքի գործով Գոռ Դավթյանի դրամական միջոցների և հաշիվների վերաբերյալ արգելանքը վերացվեց
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել