HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել հաշմանդամության սահմանման բանաձևում միջավայրային գործոնը հաշվի չառնելը

ՀՀ վարչական դատարանի վճռով ոչ իրավաչափ է ճանաչվել անձի ֆունկցիոնալության որոշման բանաձևում միջավայրային գործոնը հաշվի չառնելը։ Այդպիսով դատարանը, նախագահությամբ դատավոր Աղասի Դարբինյանի, մասնակի բավարարել է «Հաշմանդամություն ունեցող անձանց օրակարգ» ՀԿ-ի հայցն՝ ընդդեմ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության։

Վճռում, մասնավորապես, ասված է․ «Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ֆունկցիոնալության սահմանման աստիճանը որոշող բանաձևը e-disability համացանցային էլեկտրոնային հարթակի միջոցով հաշմանդամություն ունեցող խմբերի նկատմամբ՝ առանց միջավայրային գործոնները հաշվի առնելու կիրառման հնարավորություն ստեղծելու գործողությունը»։

Մնացած մասերով ՀԿ-ի հայցը մերժվել է։ Հիշեցնենք՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» հասարակական կազմակերպությունը պահանջում էր ոչ իրավաչափ ճանաչել՝

  • անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը որոշող բանաձև ստեղծելը, e-disability էլեկտրոնային հարթակում տեղադրելը և քաղաքացիների նկատմամբ այն կիրառելը,
  • այդ բանաձևում միջավայրային գործոնները հաշվի չառնելը,
  • նախարարության եւ ««Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամի հետ կնքած «Պետության կարիքների e-disability տեղեկատվական համակարգի մշակման և ներդրման փաթեթի պետական գնման» պայմանագիրը:

Վճռում նշված է նաև ՀՀ-ից հօգուտ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ի բռնագանձել 10000 դրամ՝ որպես բավարարված հայցապահանջի համար նախապես չվճարված պետական տուրքի գումար։ Վճիռը կարող է բողոքարկվել հրապարակվելուց հետո 1-ամսյա ժամկետում։ 

Կարդացեք նաև՝

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter