HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Վրաստանի վարչապետը կարող է հրաժարական տալ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն պատրաստվում է լքել իր պաշտոնը։ Այդ մասին հայտնում է վրացական TV Pirveli հեռուստաընկերությունը։

Հեռուստատեսության փոխանցմամբ՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին արդեն իսկ կայացրել է համապատասխան որոշումը։

Ինչպես հայտնում են վրացական մյուս լրատվամիջոցները, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցն արագացրել է Կոբախիձեին վարչապետի պաշտոնից զրկելու գործընթացը։

Հիշեցնենք, որ Իրակլի Կոբախիձեն Վրաստանի վարչապետի պաշտոնում վերընտրվել էր հոկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո, երբ դրա արդյունքներով, որոնք ընդդիմությունն ու երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին չեն ընդունում, հաղթել էր իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։ Վերջինիս քննադատները քաղաքական այս ուժին անվանում են «ռուսամետ»։

Վրաստանում վերջին երկու շաբաթվա ընթացքում ծավալվող բողոքի ակցիաները սկսվեցին այն բանից հետո, երբ վարչապետ Կոբախիձեն հայտարարեց, որ պաշտոնական Թբիլիսին մինչև 2028 թվականը դադարեցնում է ԵՄ-ին Վրաստանի անդամակցության շուրջ բանակցությունները։ Բրյուսելը հայտարարում է, որ Վրաստանը շեղվել է եվրաատլանտյան ինտեգրման իր ուղուց ու սպառնում է վրացիներին զրկել դեպի ԵՄ առանց վիզայի այցերի հնարավորությունից։ Եվրոպական բազմաթիվ երկրներ արդեն իսկ հայտարարել են Թբիլիսիի հետ գործընկերության ու ծրագրերի դադարեցման մասին, իսկ մերձբալթյան երկրներն անձնական պատժամիջոցներ են սահմանել իշխող կուսակցության որոշ ներկայացուցիչների նկատմամբ։

Լուսանկարը՝ Tobias Schwarz/AFP via Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter