HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեսչական մարմին. Կապանի կոմբինատը ապօրինի 2900 տոննա հանքաքար է արդյունահանել, նյութերն ուղարկվել են Քննչական կոմիտե

Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինն ավարտել է ստուգումը «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ում, որն սկսվել էր «Հետքի» հրապարակման հիման վրա:

Ստուգման արդյունքում ԲԸՏՄ-ն պարզել է, որ Կապանի լեռնահարստացման կոմբինատի (ԼՀԿ) կողմից ապօրինի արդյունահանվել է 2895 տոննա հանքաքար, որը պարունակել է 13,5 կգ ոսկի, 251 կգ արծաթ, 23 տոննա պղինձ, 153 տոննա ցինկ եւ 18 տոննա կապար:

Դեկտեմբերի 26-ին ԲԸՏՄ-ն ստուգման նյութերն ուղարկել է Քննչական կոմիտե՝ հետագա ընթացքն ապահովելու համար:

Հիշեցնենք, որ 2024 թ. հունիսին գրել էինք, որ ըստ Կապանի բնակիչների՝ ԼՀԿ-ն սկսել է Շահումյանի հանքի բաց եղանակով շահագործման աշխատանքներ, ինչի իրավունքը չունի (հանքը պետք է շահագործվի փակ՝ ստորգետնյա եղանակով): Ընկերությունն իր հերթին հերքել էր այս տեղեկությունները:

Հրապարակումից հետո ԲԸՏՄ-ից տեղեկացել էինք, որ տեսչական մարմինը նախատեսում է ստուգում իրականացնել մեր կողմից բարձրացված հարցերի շրջանակներում:

Սրանից շատ չանցած Կապանի ԼՀԿ-ն հանդես էր եկել առանձին պարզաբանմամբ

«Հետքի» հրապարակման հիման վրա ԲԸՏՄ-ն կոմբինատում ստուգում էր սկսել նախորդ տարվա օգոսոստին: ՏՄ-ից տեղեկացել ենք, որ ստուգման նպատակն է եղել պարզել ԼՀԿ-ի կողմից Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրը բաց եղանակով շահագործելու թույտվության առկայությունը եւ գործունեության համապատասխանությունը բնապահպանական եւ ընդերքօգտագործման ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջներին:

Լուսանկարներում՝ Շահումյանի փակ հանքավայրի մակերեւույթը

Մեկնաբանություններ (1)

Ալբերտո
Տո դրանց ամեն ձևով պետք է պատժել, ինձ էլ դատի են տվել ,որ քննադատել եմ իրենց բնությունը ավերելու համար, այդ կոմբինատը առաջվա ԶՊՄԿ֊ի գլխ. հաշվապահի լափած գումարների հաշվին են գնել, Ապառաժ ՍՊԸ֊ ն էլ է իրենցը, որը հայրենի բնության կույր աղիքն է և ոչ մի պետական հսկողական մարմին հեչ էլ չեն ստուգում այդ ՍՊԸ֊ն, այստեղից առաջանում է հարց. Ինչու՞, որովհետև...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter